Մրգատու ծառերի պաշտպանության մեթոդները նապաստակներից

d48a37
Գրեթե բոլոր ամառանոցային տարածքները գտնվում են անտառային հատվածներում: Ամռանը  անտառի զովությունն ու  հարստությունը նրա բնակիչներին մեծ հաճույք է պատճառում, բայց ձմռանը անտառի բնակիչները կարող են անդառնալի վնաս պատճառել: Ամենատարածված խնդիրները կապված են նապաստակների հետ: Քիչ քանակությամբ սնունդ ունենալով՝  նրանք ձգտում են հասնել հարավային շրջաններ և ստանալ համեղ, առողջ սնունդ, նաև խուսափել իրենց որսողներից:

Այս հոդվածում ուզում եմ մի քանի խորհուրդներ տալ, թե ինչպես կարելի է ձմռանը ձեր ծառերը պաշտպանել անկոչ հյուրերից, ինչ աշխատանքներ պետք է իրականացվեն  պարտադիր կերպով, որպեսզի դուք հաջորդ տարի մրգերի հրաշալի բերք ստանաք:

Նապաստակի վարքի  առանձնահատկությունները

Նապաստակները փոքր կենդանիներ են, որոնք արագ վնասում են պտղատու ծառերի կեղևը, իսկ ծառի դալար մասերը ոչնչացնում են ամբողջությամբ. նապաստակների առանձնահատուկ  վարքագիծը կապված է նրանց կերակրման ժամանակի հետ: Ուշ երեկոյան նրանք գալիս են ամառանոցային տարածքներ և մինչև վաղ լուսաբաց ճաշակում են ծառերի պտուղները:

Այս կենդանիների սիրելի կերակրատեսակներն են խնձորենիու, ծիրանենիու, սալորենիու, հաղարջենու և ալոճենու պտուղները:

Նրանք  գրեթե երբեք չեն վնասում բալի և տանձի ծառերը:

Առավելագույն բարձրությունը, որ նրանք կարող են ուտել ծառի կեղևը, 80-100 սանտիմետր է: Հարկ է նաև նշել, որ նապաստակները բացարձակապես չեն վախենում շներից: Սխալ է կարծել, որ պահապան շունը կփրկի տարածքը  անկոչ հյուրից: Նապաստակի համար դա խնդիր չէ:

Սխալ է մտածել նաև, որ նապաստակները հայտնվում են հողամասի  անպաշտպան մասերում։ Եթե նրանք սկսեցին ոչնչացնել երիտասարդ թփերը, ապա կհասնեն  նաև մեծ ծառերին։

Այգու պաշտպանությունը նապաստակների գոհից

Ծառերն ու նապաստակների վնասատու գրոհները ունեն իրենց առանձնահատկությունները: Տարածքում գոյանում են մեծ փոսեր: Ծառերը մասամբ վնասված են,  կեղևը մի մետրի չափ բացակայում է:  Նապաստակներից պաշտպանվելու լավագույն  միջոցը հողամասի ողջ տարածքը  փոքր անցքեր ունեցող ցանցով ցանկապատելն է: Այն պետք է ունենա 1 մետրից ոչ պակաս  բարձրություն և հողի մեջ պիտի խրվի ոչ պակաս, քան 30 սանտիմետր: Նապաստակները հիանալիորեն ցատկում են ցանկապատի  վրայով և  գետնի տակ թունելներ փորում:
Գարնան վերջին  դուք կարող եք 1 մ բարձրությամբ փաթաթել ծառերի  բները: Այս դեպքում ամառանաոցի տերն է ընտրում անհրաժեշտ նյութը՝  ծածկելու հրակայուն նյութ, պերգամենտի թուղթ և այլն:  Ես օգտագործում եմ սովորական  կապրոնե զուգագուլպաները:

Աղբյուրը՝ այստեղ:

Թարգմանությունը՝ Մարինե Հակոբյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s