Բանջարեղենային քրիզանթեմ

images

Ես տարատեսակ խոտաբույսերի մոլեգին երգրպագու  եմ: Դա է պատճառը, որ միշտ փորձում եմ լցնել մարգերը նոր կանաչ կուլտուրաներով: Վերջերս կարդացել էի, որը կա բանջարեղենային  քրիզանթեմ, որի տերևները ոչ միայն ինքնին գեղեցիկ են, այլև շատ օգտակար: Ուժեղ հակաօքսիդանտներ լինելով՝ նրանք օգնում են մեր օրգանիզմին պահպանել երիտասարդությունն ու առողջությունը:

Անցած տարի, ինչպես  ինձ թվաց, գնել էի այդպիսի  քրիզանթեմի սերմեր: Սերմերը միանգամից ցանեցի և սկսեցի սպասել երիտասարդ տերևներին, որպեսզի օգտագործեմ աղցանի համար: Ես կարդացել էի, որ ավելի օգտակար և համեղ են ամենաերիտասարդ  տերևները: Երբ բույսը ծաղկում է, տերևները կոպտանում են և կորցնում  իրենց բուժիչ  որակները:
Այդպես էլ ես արեցի: Երբ հայտնվեցին ծիլերը, ես համբերեցի մինչ նրանց «փետրավորվելը», և սկսեցի հանել արմատները: Միանգամից  ասեմ ձեզ, որ  ինձ այդպիսի կերակուր բացարձակ դուր չեկավ: Այդ տերևները ինձ ավելի շատ օշինդր էին հիշացնում, բայց ոչ այդքան դառը: Երբ ծաղիկները հայտնվեցին, ինձ մոտ կասկած առաջացավ, թե ես աճեցրել եմ մեկ այլ, ոչ բանջարեղենային քրիզանթեմ:
Այդ ծաղիկները ես հիշում եմ դեռ մանկուց: Նրանք աճում էին ամենուր մեր շրջապատում, մենք նրանց ծաղիկ չէինք համարում, որովհետև նրանք բանջարեղենային բույսեր էին:
Եվ ինձ շատ հետաքրքիր է: Ի՞նչ է բանջարեղենային քրիզանթեմը, և ինչպիսի՞ն է նա: Հնարավոր է՝ իսկական բանջարեղենային քրիզանթեմը իսկապես համեղ և օգտակար է, իսկ ես ուղղակի ինչ- որ ծաղիկնե՞ր եմ աճեցրել:

Աղբյուրը՝ այստեղ:

Թարգմանությունը՝ Անի Հովհաննիսյանի, Քոլեջ, 3-րդ կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s