Բալենու տեսակ «Վլադիմիրսկայա»

 

1322444754_vishni-sorta-vladimirskaya

Ռուսական ժողովրդական սելեկցիայի տեսակ է: Ձմռանն աչքի է ընկնում  բարձր դիմացկունությամբ, գերազանց համային և տեխնոլոգիական հատկություններով: Ծառը մեծ չէ՝ 3-3.5 մ բարձրությամբ, միջին չափի: Պսակը կլոր է, վարսավոր, ծառաբների վրայի կեղևը մուգ մոխրագույն է, գրեթե սև, դալար ճյուղերը  դեղնաշագանակագույն է:

Միջին մեծության տերևները նման են թարս ձվի, ներքևի մասը սրաձև է, մուգ կանաչ, պտղամիսը երակներով է և փոսիկներով, որոնք ստեղծում են այդ տեսակին բնորոշ ծալքավորում, տերևի մակերևույթը փոս ընկած է, կարծես թեթևակի  գլխավոր երակով, տերևի ծայրը ուղղանկյունաձև է, հավասար:
Բալենու միջին մեծության պտուղները կշռում են 2-2.5 գ: Հատապտուղները թեթևակի տափակ են, շաղգամաձև, կարերը հազիվ են երևում: Գույնը մուգ կարմիր է, գրեթե սև, ենթամաշկային կետերը բազմաքանակ են, մոխրագույն, թաղանթը ամուր է, փայլուն: Փափկամիսը մուգ կարմիր է, ամուր, հյութալի, թթվաքաղցր համի, փափկամիսը շատ լավ որակի է, հյութը՝ գունավոր, կորիզը կլոր է, դատարկ: Հասունացման ժամկետը՝  միջին:

Տնկելուց հետո երրորդ տարում ծառի բերքը կազմում էր 1.5 կգ բալ, չորրորդում՝ 3.3 կգ: Այգեգործության համար տնկիները խորհուրդ են տրվում տնկել ցուրտ կլիմայական շրջաններում:

Աղբյուրը՝ այստեղ: 

Թարգմանությունը ռուսերենից՝ Հռիփսիմե Պետրոսյանի, Քոլեջ, 1-ին կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s