Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում իրենց արձակուրդներն անցկացնում են ճանապարհորդելով: Նրանք ճամփորդում են՝ տեսնելու ուրիշ երկրներ և մայրցամաքներ, ժամանակակից քաղաքներ և հնագույն գյուղերի ավերակներ, նրանք ճամփորդում են՝ վայելելու գեղատեսիլ վայրերը կամ պարզապես տեսարանի փոփոխության համար: Միշտ հետաքրքիր է բացահայտել նոր բաներ և տարբեր ապրելաձևեր, հանդիպել տարբեր մարդկանց, համտեսել տարատեսակ ուտեստներ, ունկնդրել տարաբնույթ երաժշտություն:
Այն մարդիկ, ովքեր ապրում են գյուղում, սիրում են գնալ քաղաք և իրենց ժամանակն անցկացնել՝ այցելելով թանգարաններ և պատկերասրահներ, նայել խանութի ապակիներին և ճաշել էկզոտիկ ռեստորաններում: Քաղաքի բնակիչները սովորաբար սիրում են հանգիստ արձակուրդներ ծովում կամ քարանձավում ոչինչ չանելով, սիրում են պարզապես քայլել, լողալ և արևի տակ պառկել: Շատ զբոսաշջիկներ և արձակուրդի սիրահարներ իրենց հետ տեսախցիկ են վերցնում և նկարում այն ամենն ինչը, հետաքրքրում է նրանց՝ քաղաքի տեսարանը, հին եկեղեցիներ և ամրոցներ, լեռների տեսարաններ, լճեր, հովիտներ, հարթավայրեր, ջրամբարներ, անտառներ, ծառերի տարբեր տեսակներ, ծաղիկներ և բույսեր, կենդանիներ և թռչուններ: Ուշ՝ միգուցե տարիներ հետո, նրանք իրենց նկարներից կհիշեն այն ուրախ պահերը, որոնք որ ունեցել են:
Մարդիկ ճամփորդում են գնացքով, ինքնաթիռով, նավով կամ նավակով և մեքենայով: Ճանապարհորդության բոլոր տեսակներն ունեն իրենց առավելություններն ու թերությունները: Եվ մարդիկ, կախված իրենց ծրագրերից և նախապատվություններից, ընտրում են մեկը: Ճանապարհորդության ամենաարագ ձևը` ինքնաթիռն է, բայց իմ կարծիքով ամենահարմարավետը նավով կամ ամենաէժան ձևով` ոտքով ճանապարհորդելն է:
Եթե մենք սիրում ենք ճամփորդել, տեսնում և սովորում ենք շատ բաներ, որոնք չենք կարող տեսնել կամ սովորել տանը, չնայած կարող ենք կարդալ դրանց մասին գրքերում և թերթերում ու տեսնել նրանց նկարները հեռուստացույցով: Աշխարհագրություն սովորելու և մարդկանց հասկանալու լավագույն ձևը նրանց հանդիպելն է հենց իրենց տանը:
Ներկայումս մարդիկ ավելի շատ օդով են ճանապարհորդում, քանի որ դա ամենաարագ ձևն է: Ուղևորներին խնդրում են գալ օդանավակայան թռիչքից երկու ժամ առաջ, քանի որ բավականին ժամանակ է պետք, որպեսզի կատարվեն թռիչքի անհրաժեշտ լրացումները: Նախքան ուղևորների ինքնաթիռ նստելը՝ նրանք պետք է գրանցեն իրենց ուղեբեռները: Յուրաքանչյուր ուղևորի տրվում է նստելու կտրոն, որը ինքնաթիռ նստելուց և դուրս գալուց առաջ ցույց է տրվում ուղեկցորդուհիներին: Վայրեջքի լրացումներն ու մաքսային կանոնակարգերը բոլոր երկրներում նույնն են, մինչդեռ մինչ օրս ինքնաթիռի ուղևորներին տրվում են ժամանման քարտեր լրացնելու համար: Ուղևորների հեռացումից հետո պաշտոնապես ստուգվում են նրանց անձնագրերն ու վիզաները: ՀԵտո ուղևորները գնում են ստանալու իրենց ուղեբեռները: Որպես կանոն՝ անձնական իրերը կարող են բերվել առանց տուրքի: Որոշ դեպքերում տեսուչը կարող է խնդրել բացել ուղեբեռը ստուգելու համար:
Աղբյուրը այստեղ:
Թարգմանությունը՝ անգլերենից՝ Գոհար Գաբրիելյանի, Քոլեջ, 3-րդ կուրս