Նարգիզը հազարամյա բույս է համարվում: Շքանարգիզների ընտանիքից է: Այս ճարպիկ բույսի հայրենիքը Միջերկրական ծովն է, կենտրոնական Ասիան և Չինաստանը: Քանի որ այս բույսի սոխուկը ներառում է բուսական թույներ, նրա հետ պետք է շատ զգույշ աշխատել: Գոյություն ունի միֆ, թե ինչու է այդ ծաղիկը հենց այդպես կոչվում: Ըստ հին հունական դիցաբանության՝ գոյություն է ունեցել մի երիտասարդ, ում Նարցիս էին կոչում: Մի անգամ նա մոտենում է գետակին և տեսնում իր արտացոլանքը: Այդ պահից նա այնպես է սիրահարվում իր պատկերին, որ այդպես էլ մահանում է՝ քաղցած և ծարավ, չլքելով գետակը: Գետակի կողքին էլ աճեց բույսը, ծաղիկ, որ խոնարհված էր գետակին:
Դեղին նարգիզների մեծ բազմազանությունն արդեն հայտնվոմ է գարնան վերջին: Նարգիզները գեղեցիկ են նայվում և´ բազմազան ծաղիկների կոմպոզիցիոն արկղիկներով, և´ իրենք իրենց: Նրանց կարելի է աճեցնել մյուս ծաղիկների հետ, քանի որ նրանց կողքին հետո կաճեն այլ բույսեր: Նրանց կարող ենք աճեցնել ցանկացած թփի կամ ծառի տակ: Նարգիզներին կարող ենք համատեղել այլ ծաղիկների կոմպոզիցիայիով, որտեղ գարնան ընթացքում տարբեր ծաղիկներ կաճեն: Այդպես նրանք հոյակապ կհամատեղվեն մյուս սոխուկավորների ՝ կակաչների, հիացինտների, մուսկարների հետ: Կարելի է համատեղել անմոռուկներով, մեղվախոտերով և գինարբուկով:
Նարգիզները այդքան էլ հարմար չեն այգում աճեցնելու համար։ Նրանց հարմար է արևոտ և մի քիչ ստվերոտ վայրը, իսկ հողը պետք է ցամաք լինի, ահա, կարելի է ասել, ամբողջ խնամքը։ Սոխուկը պետք է տնկել հողի մեջ երեք սոխուկի երկարությամբ՝ ամռան վերջին, աշնան սկզբին։ Ջրաքաշումը լավացնելու համար կարելի է այն ծածկել ավազի շերտով։ Երբ բույսը ծաղկում է, նրա թառամած տերևները պետք է հեռացնել, որպեսզի ծաղկի գլխիկները չաճեն ու սերմեր տան, քանի որ դրանք սոխուկից խլում են էներգիան, իսկ տեևներին բան չի լինում։
Եթե բույսն այլևս չի ուրախացնում իր փարթամ աճով, նրան պետք է նոսրացնել։ Դա արվում է ամեն հինգ տարին մեկ։ Նոսրացումն արվում է ինչպես վեգետատիվ, այնպես էլ սերմնային եղանակով։ Սերմերը կարելի է տնկել օգոստոսի վերջին։ Այդ եղանակով նարգիզները երեք տարի կաճեն։ Նարգիզները կարելի է նաև դնել ձմեռային թորման։ Դրա համար անհրաժեշտ է ծաղկաման, որ կիսով չափ լցված լինի քարով։ Այդպիսի ծաղկամանը պետք է դնել մութ տեղում և արդեն երկու շաբաթից կհայտնվեն ծիլեր, իսկ չորս շաբաթից կուրախացնեն գեղեցիկ ծաղկումով։
Աղբյուրը՝ այստեղ:
Թարգմանությունը ռուսերենից՝ Գոհար Գաբրիելյանի և Պայծառ Հարությունյանի, Քոլեջ, 3-րդ կուրս