Ամառանոցային հողատարածքի ձևավորում

67a26e

Հողամասը ամառանոցային հողատարածքի մի հատվածն է։ Ոմանք հաճույք են ստանում նրանից, որ փորում են այգում, հողամասում, բանջարանոցում, աճեցնում են իրենց սիրելի ծաղիկները, թափառում անտառային արահետնետորով, գնում են սունկ հավաքելու, հավաքում են բուրավետ փնջեր` սրոհունդ, խնկածաղիկ, տատրակ։

Մարդը ձգտում է ազնվացնել իր կյանքը և նրա մեջ չի մարում ցանկությունը տան կողքին ստեղծելու իր փոքրիկ դրախտը։ Բնության հետ շփումը տալիս է առողջության հոյակապ լիցքավորում և´ ֆիզիկապես, և´ բարոյապես։
Մեր խորհուրդների օգնությամբ դուք կարող եք ձեր իմացության շնորհիվ ձևակերել ձեր այգու բոլոր ոլորտները: Գեղեցիկ զարդարանքներն ու լուսավորությունը երեկոն մաքուր օդին դարձնում են անմոռանալի։ Վարդերի բույրը, թարմ խոտը և ճաշի բանջարեղենը, էկզոտիկ բույսերի տերևների սոսափյունը և էլի այլ հաճույքներ ձեզ սպասում են բնության գրկում։
Այգու տարածք ստանալով մի´ շտապեք ծառեր ու թփեր տնկել։ Եթե անգամ դուք մի փոքրիկ հողակտոր ունեք, կարելի է պլանավորել ստեղծել փոքրիկ այգի, ծաղկանոց և բլրակներ։ Ընդ որում հարկավոր է նաև տեղ թողնել երեխաների համար անկյունակի, տաղավարի, բանջարանոցի, ջերմոցի, անգամ փոքրիկ լողավազանի համար։
Առաջին հերթին այգին պետք է բաժանել հրապարակների։ Տան դիմացի հարթակը սովորաբար ունենում է դեկորատիվ ֆունկցիաներ։ Այստեղ կարելի է գազոն փռել, տեղադրել ծաղկող թփեր, ստեղծել ծաղկաթմբեր։ Տան կողքին ավելի լավ է ստեղծել մի փոքրիկ հարթակ հյուրերի հանգստի համար։ Այն կարող եք ծածկել աղյուսով կամ բնական քարերով։ Օգտագործելով տարբեր տեսակի սալիկներ, քարեր՝ կարելի է հասնել գեղարվեստական օրիգինալ էֆեկտների։
Իսկ հետագա պլանները կախված կլինեն նրանից, թե ինչ նպատակով է ստեղծվել այգին։ Եթե հողը սննդամթերքի խնդիրներ  լուծելու համար է նախատեսված, ուրեմն տան դիմացի հարթակից կարող է սկսվել այգին՝ շրջապատված ցածր թփերով, օրինակ՝ բարբարիսի։ Հարթակի հարավային հատվածում սովորաբար բանջարանոցն է կամ էլ ջերմոցը։  Հյուսիսային կողմից հարթակը ծառերով կարելի է պաշտպանել սառը քամիներից։ Հարթակից այգին կարող է առանձնացվել երեխաների խաղերի համար հատկացված ցանկապատով:
Սեփական ուժերը կարելի է փորձել ջերմություն սիրող բույսեր աճեցնելու մեջ։ Դրանք կարելի է աճեցնել մեծ բեռնարկղերի մեջ։ Պարտադիր չէ թանկ կաթսաներ օգտագործել, վերցրեք այն ինչ ձեռքի տակ է։ Արևոտ օրերին բույսերը կարելի է տեղափոխել փողոց, այգի կամ տեռաս։ Ընտրեք այնպիսի գույների բույսեր, որոնք կհամապատասխանեն տան տեսքի հետ։ Խուսափեք ավելորդ ծանրաբեռնվածություններից։ Խիստ և մի փոքր էլ ձանձրալի պատուհանները վայրկենական կարելի է կերպարանափոխել, եթե դրանք ներկենք բեռնարկղերին համապատասխան կենդանի գույներով։
Այգում անկյունային տարածությունները հաճախ չեն օգտագործվում. աճում են մոլախոտեր կամ էլ հաճախակի աղբ է հավաքվում։ Բայց նույնիսկ այդ փոքրիկ կտորում կարելի է գեղեցիկը ստեղծել։ Ձեր տարածքը վաղ գարունից մինչև աշուն ընտանիքի հետ ժամանակն անցկացնելու  լավագույն վայրի՝ գեղեցիկ այգու վերափոխեք։

Աղբյուրը՝ այստեղ:

Թարգմանությունը ռուսերենից՝ Գոհար Գաբրիելյանի, Քոլեջ, 3-րդ կուրս

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s