Նոր տիկնիկի կերպարի վրա աշխատելիս ՝ ես բախվեցի մի խնդրի. շատ դժվար է լինում ընտրել անհրաժեշտ գույնի միատոն կտոր:
Տարբեր խանութներում և համացանցի տարածքներում փնտրելով՝ ես հանկարծ գլխի ընկա, որ ինքս ներկեմ կտորը: Այստեղ սկսվեց ամենահետաքրքիրը. երբեք չէի մտածի, որ կտորներ և տարբեր փալասներ ներկելը կարող է այդքան զվարճալի լինել, որ ամբողջովին տարվես այդ գործընթացով: Չէ՞ որ այդ գործընթացում չես կարող կատարյալ ճշգրտությամբ իմանալ, թե ինչ երանգ կստանաս արդյունքում: Գույնը անհավասար է ստացվում՝ կախված նրանից, թե ինչպես է դրված կտորը. մի տեղ վառ, մի տեղ խամրած, ինչ –որ տեղ՝ հատապտուղներից մնացած բծեր: Բայց դա արդյունքն ավելի գեղեցիկ, ավելի բնական, ավելի օրիգինալ է դարձնում, այդպիսի կտորից ջերմության և բնության շունչ է գալիս: Ավելացնեմ նաև, որ տարբեր կտորներ ներկվում են տարբեր ձևով. կտորը լուծույթի մեջ պահելու ժամանակը նույնպես ազդեցություն է ունենում երանգի ուժգնության վրա, դե´, նաև ազդում է միստիկ-հանելուկային ինչ-որ մի բան:
Համացանցում կարելի է շատ տեղեկատվություն գտնել այն մասին, թե ինչպես կտորը կարելի է ներկել կեղևներով, ծաղիկներով, ծառի կեղևով, խոտերով: Բայց պրակտիկայում շատ դժվար է դրանք գտնել, այն էլ՝ վաղ գարնանը: Ուստի ես կներկայանցնեմ ձեզ ամենահեշտ բաղադրատոմսերը, որոնց բաղադրիչները ես եմ գտել մթերային խանութում:
Պետք է նշել, որ ես ներկել եմ միայն սպիտակ գույնի բնական կտորներ՝ վուշե և բամբակյա:
Ինձ ավելի շատ դուր է գալիս ներկել հատապտուղներով. նրանք կտորին հաղորդում են թանձր գույներ: Բանջարեղենից կարելի է ստանալ ավելի խամրած գույներ՝ կտորը լուծույթի մեջ ավելի երկար պահելով:
Այսպիսով՝ հերթով ներկայացնենք:
Մանուշակագույն – դա սև հապալասն է, որին կարելի է ավելացնել լոռամրգի:
Նարնջագույն- վառ, տաք գույն է, կարելի է ստանալ քրքումից, կարելի է և այն փոխարինել քարիի փոշով:
Վարդագույն- հատապտուղներից՝ բալից և լոռամրգից: Եթե բալին և լոռամրգիին ավելացնենք բազուկի հյութ, ապա կստացվի մի այլ երանգի վարդագույն: Կարելի է միայն բազուկի հյութ օգտագործել, որից ստացվում է մի քիչ կեղտոտ վարդագույնի երանգ: Ամեն ինչ կախված է ձեր երևակայությունից և հնարավորությունից:
Երկնագույն- ես այն ստանում եմ կարմրագույն կաղամբից:
Եվ կանաչ գույն — այն ստացվում է սպանախից, ճիշտ է ցանկալի է որ վառ լինի, սակայն դրա համար պետք է օգտագործել ուրիշ գունանյութեր:
Հիմա կներկայացնեմ բաղադրատոմսն ու բաղադրիչների քանակը: Ես ամեն ինչ աչքաչափով եմ անում: Դնում եմ հատապտուղները, մի քիչ ճզմում եմ, որ հյութը դուրս գա: Եթե բազուկն է, ուրեմն քերում եմ քերիչով: Եվ ավելացնում եմ տաք ջուր: Եթե քրքումի և քարիի փոշին է, ապա խառնում եմ ջրին: Համապատասխանաբար՝ որքան շատ է ներկանյութը ջրի համեմատությամբ, այնքան գույնը վառ է ստացվում: Գույնն ամրացնելու համար ավելացնում եմ երկու ճաշի գդալ քացախ: Կտորը դնում եմ ջրի մեջ: Թողնում եմ մի քանի ժամ՝ կտորը անընդհատ տեղաշարժելով ջրի մեջ:
Ահա և ամբողջ գաղտնիքը: Հուսով եմ ձեզ օգտակար կլինի:
Հ.Գ.Այսպիսով՝ ներկած կտորը՝ հատկապես թանզիֆը, նույնքան գեղեցիկ է օգտագործել լուսանկարչության և ցանկացած այլ ձևավորման համար:
Աղբյուրը՝ այստեղ:
Թարգմանությունը՝ Անուշ Սերգեյանի և Միլենա Շամոյանի, Քոլեջ, 1-2 կուրս