Դանիացի ժամանակակից ծխնելույզ մաքրողների մասին

200354463-001

Ամենահայտնի հեքիաթասաց Հանս Քրիստիան Անդերսենի հայրենիքը  հարուստ է ոչ միայն Ջրահարսով, Անագե զինվորիկով կամ Օլե Նիկոյով, այլև ծխնելույզ մաքրողներով: Ժամանակակից Եվրոպայում այս զբաղմունքը դեր չի վերացել, միայն Կոպենհանգենում հաշվում են մոտավորապես հիսունից ավելին  ծխնելույզ մաքրող մարդիկ: Տարվա ընթացքում նրանք կես միլիոն ծխնելույզ են մաքրում:Այս արհեստի պատմության մասին և թե ինչպես է դասավորվել այդ մարդկանց կյանքը, Ազատության ռադիոյով պատմում է իսկական ծխնելույզ մաքրող Կիմ Լաույե Կրիստենսենը:

-Դանիացիներն իրենց տոհմական արհեստի ավանդույթների մեծ մասը վերցրել են հարևան Եվրոպայից, գլխավոր օրինակը գերմանացիներն են: Ահա այդ պատճառով էլ ծխնելույզ մաքրելու սովորույթը եկել է Գերմանիայից: Առաջին շինությունը, որտեղ մաքրել են ծխնելույզները, Քրիստիան Չորրորդի դղյակն է եղել, որը 1639 թվականին այդ աշխատանբքի համար տրվել է լիտվացի Գուդմանդա Օլսենին: Ժամանակի ընթացքում ծխնելույզ մաքրողի ծառայությանը սկսեցին հաճախակի դիմել, սակայն 1728 թվականի մեծ հրդեհից հետո, որի ժամանակ Կոպենհանգենի մեծ մասը համարյա  ոչնչացավ, պարզ դարձավ, որ բուխարիների ու վառարաններրի ծուխը լավ քաշելու հարցը պետք է լուծվի պետական մակարդակով:
-1731 թվականին Անդրեաս Նիեշեկեն, ով Սիլեզիայից էր, նշանակվեց Դանիայի թագավորության առաջին պրոֆեսիոնալ ծխնելույզ մաքրողը: Սակայն մեր արհեստը պաշտոնական  ճանաչում ստացավ միայն կես դար անց. 1778 թվականի փետրվարի 11-ին Քրիստիան Յոթերորդի հրամանով ստեղծվեց դանիացի ծխնելույզ մաքրողների արհեստագործական  արտադրամասը: Փետրվարի 11-ը ճանաչվում է  է որպես մեր մասնագիտական  տոնի օր:
-Միշտ չէ, որ Դանիայի ծխնելույզ մաքրողների նկատմամբ լավ ու հարգալից են եղել, երկար ժամանակ նրանք մերժված են եղել:
-Մեր արհեստը շատ կեղտոտ արհեստ է, ծխնելույզ մաքրողներին արգելվում էր քայլել մայթերով, և ընդհանրապես՝ հրամայած էր հեռու մնալ մաքուր հասարակությունից: Բացի այդ՝ գոյություն ուներ նաև ներքին հիերարխիա. պահանջվում  էր, որ  ծխնելույզ մաքրողի աշակերտը առանց կոշիկի քայլի՝ իր վարպետից վեցը քայլ հեռավորության վրա, ում, իր հերթին, կարելի էր տարբերել իր ցիլինդրով: Այնպես որ, մենք մեր քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը նկատելիորեն ուշ կարողացանք հասնել մյուսների համեմատությամբ :
-Իսկ որտեղից է սկիզբ առել ցիլինդր կրելու ավանդույթը:

-Ընդհանրապես ցիլինդր կրելու  միտքը սկսվել էր, որպես կատակ, ավելի ճիշտ նմանակում, քանի որ դրանք արիստոկրատների գլխարկներ էին: Այդպիսի նմանակումն ուներ իր ակունքները.  դանիացիները սիրում էին  իրենք իրենց զարդարել թագավորական նշաններով: Սակայն ժամանակի ընթացքում մարդիկ հասկացան, որ ցիլինդր կրելը  պրակտիկ կատակ է, դրա մեջ կարելի է ոչ մեծ  գործիքներ տեղավորել, նշում կատարելու մատիտներ և էլի մի քանի աշխատանքային մանրուքներ: Ասում են, որ բարձր ցիլինդրները շատ  գլուխներ են փրկել ընկնող աղյուսներից՝ աշխատելով որպես կլանիչներ: Ըստ իս՝ դա պարզապես գեղեցիկ լեգենդ է, բացի այդ տանիքում աշխատելիս մենք հանում ենք ցիլինդրները, դրա փոխարեն հագնում ենք կեպսելներ, դրանք հաստ գործվածքից կարված սև գլխարկներ են:
-Ինչու են կարծում, որ ծխնելույզ մաքրողի հետ հանդիպումը հաջողություն է բերում:
-Այդ հավատալիքը նույնպես Գերմանիայից է եկել: Խնդիրն այն է, որ ծխնելույզի խոռոչը այն ժամանակ պատրաստված էր բարդուց, իսկ այդ ծառը դեռևս հեթանոսական ժամանակներից պտղաբերության խորհրդանիշն էր: Նույնկերպ և մուրը, որը խորհրդանշում է կրակն ու կենարար ջերմությունը:  Իսկ ազգային առասպելներում այն  ամենը, ինչ տաքացնում է  և պտուղ տալիս,  երջանկություն էր բերում:
Կա նաև մեկ այլ բացատրություն: Մեր մասնագիտությունը բավականին վտանգավոր է:
Մարդիկ կարծում են, որ ծխնելույզ մաքրողները այնտեղ վերևում ավելով ինչ-որ բան են անում, և նրանց ոչինչ չի պատահում, նշանակում է՝ նա բախտավոր է։ Այսպես՝ կոճակներին դիպչելը  նույնպես դանիական սովորույթ  չէ:  Դա մեզ  անցել է Նորվեգիայից: Այնտեղ նույնպես ծխնելույզ մաքրողի համազգեստին եղել են գեղեցիկ, փայլուն  կոճակներ:
Իսկ կա՞ ինչոր բան, որին հավատում են ծխնելույզ մաքրողները:
— Կան, բայց ես դրանք Ձեզ չեմ ասի: Միայն կարող եմ ասել, որ դրանք շատ են:
Ի՞նչ կարելի է գտնել ծխնելույզում:
— Շատ մարդիկ համոզված են, որ մինչ այժմ ծխնելույզներում գանձեր են պահվում: Կան ոգևորող լեգենդներ, ինչպիսիք են՝ «հին իտալացի բարոնը իր հարստությունը պահում էր  բուխարիում», շատերը նույնիսկ հատուկ ճամփորդում են տանքիներով՝ ծխնելույզներում գանձեր փնտրելու:
Այդ ամենը ոչ մի անմիջական կապ չունի իրականության հետ, համենայն դեպս մեզ մոտ՝ Դանիայում, ինչքան հնարավոր էր, մենք արդեն փնտրել ենք: Այնպես որ, ծխնելույզներոյմ կարելի է գտնել միայն սատկած կատու կամ չղջիկ:
-ՌԴի զրուցակիցը կտրականապես ժխտում է նույնիսկ փոքրիկ հավանականությունը, որ ծխնելույզ մաքրողը կարող է կապ ունենալ քրեական աշխարհի հետ:
-Ծխնելույզ մաքրողների աշխարհը շատ փակ է, այնտեղ չեն ընդունում մարդկանց հանցագործ անցյալով: Չէ՞ որ, մենք հաճախ ստիպված ենք լինում աշխատել բնակարաններում՝մաքրելով ծխնելույզը ներքևից: Այցելությունից հետո տնային  բոլոր իրերը պետք է պահպանվեն նույնությամբ: Բացի դրանից ծխնելույզ մաքրողներին մի անգամ չէ, որ  դիմում են, դա նշանակում է, որ պետք չէ խնդիրներ ստեղծել տանտերերի հետ:  Այնպես որ, դա լիովին բացառված է:
-Այդքան էլ հեշտ չէ դառնալ արհեստավարժ ծխնելույզ մաքրող, որքան էլ դա թվում է:
— Նախ ՝ չպետք է վախենալ բարձրությունից և ունենալ զարգացած հենաշարժողական  ապարատ՝ որպեսզի տանիքից ցած չընկնես:  Երկրորդ՝ պետք է միշտ լինել սպորտային պատրաստվածության վիճակում: Երրորդ՝ փոշուց և մրից ալերգիաներ չպետք է ունենալ, քանի որ որոշ աշխատանքներ պետք է արվի բառացիորեն մերկ ձեռքերով:
Լաուե Կրիստենսեն ասում է, որ առաջներում ծխնելույզ մաքրելու մասնագիտությունը ուսուցանվում էր միայն Կոպենհագենում: 1917-ից Դանիայի տեխնոլոգիական ինստիտուտում հատուկ դասընթացներ են կազմակերպվել: 1974-ին Դանիայում բացվեց ծխնելույզ մաքրողների միակ դպրոցը, որը գտնվում էր Յուտլանդիայի հարավում՝ Թենդեր քաղաքում: Դասընթացը տևում է չորս տարի, որից հետո շրջանավարտը  պրակտիկա է անցնում  լավագույն մասնագետի մոտ: Ծրագիրը ներառում է ոչ միայն մաքրման տեխնոլոգիաների ուսումնասիրություն, ջեռուցման և օդափոխության հիմունքներ, այլ առարկաներ՝ ինչպիսիք են մաթեմատիկան, տնտեսագիտությունը և շրջակա միջավայր պաշտպանությունը:
— Մեր աշխատանքային գործիքները երկար ժամանակ եղել են պարան, որին ամրացված էր մետաղալար, բահեր և տարբեր տեսակի խոզանակներ: Դրանց գումարած սալիկի մուրճը, որը անհրաժեշտ են խիստ խցանված խողովակների մաքրման ժամանակ: Սակայն այժմ դրանց  շատ նորույթներ են գումարվել: Ժամանակակից ծխնելույզ մաքրողը ավտոբուսով է երթևեկում, իսկ աշխատանքում օգտագործում է համակարգչային տեխնոլոգիաներ՝ մթնոլորտի արտանետումները վերահսկելու համար, և տեսախցիկ՝ պարզելու համար, թե որտեղ պետք է ավելի մանրազնին մաքրել: Սակայն հաճախ ծխնելույզները պետք է մաքրել դասական ձևով:
Այսօր Դանիայում հաշվում  են 600-ից ավելի դիպլոմավոր ծխնելույզ մաքրող, որոնցից 160-ը պաշտոնապես կրում են ծխնելույզ մաքրողի բարձր կոչումը: Եվ արդեն 20 տարի է, ինչ այդ մասնագիտությունում հայտնվել են նաև կանայք:
— Մենք միավորված ենք արհեստակցական միությունում, եւ տարին առնվազն չորս անգամ հավաքվում ենք՝ աշխատանքային հարցերը քննարկելու համար: Անցյալ տարի  Հունգարիայում կայացած միջազգային կոնգրեսում էինք, երկու տարի առաջ՝ Չեխիայում, հաջորդ անգամ հանդիպելու ենք, եթե չեմ սխալվում, Լատվիայում: Զարմանալին այն է, որ ռուս ծխնելույզ մաքրողների հետ մինչ հիմա կապեր չենք ունեցել: Այնպես որ, եթե կարողանանք համագործակցել Ռուսաստանի մեր գործընկերների հետ եվրոպական համագործակցության շրջանակներում, միայն ուրախ կլինենք:

Աղբյուրը՝ այստեղ:

Ռուսերենից թարգմանությունը՝  Գոհար Գաբրիելյանի և Պայծառ Հարությունյանի

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s