Ֆլորարիում մեր ձեռքերով

Վարպետության դաս այն մասին, թե ինչպես երեխայի հետ բանկայի մեջ պատրաստել բնության մի փոքրիկ մասնիկ:
Ես շատ նյութեր եմ կարդացել և ուսումնասիրել, բայց վերջիվերջո կանգ առա այնպիսի բաղադրության վրա, որը հասանելի է բոլորին՝փոքր քարեր
ակտիվացնող ածուխ՝ հաբի տեսքով(մեր բանկայի համար անհրաժեշտ եղավ 4 թղթե պաթեթավորում)
հող(հավաքված այնտեղից, որտեղ աճել է մամուռը)
հենց, ինքը՝ մամուռը:

Գործնթացը շատ պարզ է- մաքուր, չոր բեռնարկղի մեջ լցնում ենք քարեր՝ ջրաքաշման համար: Վերևում լցնում ենք ածուխ՝ կլանելու ավելցուկային խոնավությունը և կանխելու բորբոսը: Հաջորդ քայլը՝ հողը: Իսկ հետո մամուռը կոկիկ տեղավորում ենք: Ստացվում է շատ գեղեցիկ, եթե մամուռը խճճված է լինում:
«Բնանկար»-ը զարդարում ենք կենդանիների, բույսերի ցանկացած ֆիգուրներով: Մենք պոլիմերային կավով ծեփում ենք տնակ, ներկում ենք և պատում լաքով: Ստացվում է մեր հարմարավետ աշխարհը: Առանձին տնակ Շվեցարական Ալպերում:
Կափարիչը մենք վերցրել ենք ուրիշ բանկայից, այն ուներ նախշավոր փոսիկներ, դրանով հարմար էր հավաքել ֆլորարիում: Դուք կարող եք կափարիչի վրա անցքեր անել, կամ վերցնել ուրիշ բանկայի կափարիչ, թող լինի նույնիսկ մեծ, այդ դեպքում կարիք չի լինի ամեն անգամ բացել կափարիչը, այլ ուղղակի բարձրացնել, թջրել կափարիչը և նորից հետ դնել:
Այս գործնթացի ընթացքում աճեց շատ նոր խոտեր, դրանք նույնիսկ ստիպված եղանք կտրատել: Իսկ համացանցում կարդացել եմ, որ ինչ-որ մեկի մոտ նույնիսկ աճել է փոքրիկ սունկ:
Այդպիսի ֆլորարիումը կզարդարի ձեր պատշգամբը, ինչպես նաև ձեր փոքրիկին կսովորեցնի ուշադիր լինել բույսերի նկատմամբ, թող նա էլ դնի մամուռը և հետևի մամուռի և տերևների աճին:

Աղբյուրը՝ այստեղ:

Ռուսերենից թարգմանությունը՝ Պայծառ Հարությունյանի

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s