Սիրում եմ հյուսել ուլունքներով, լարերով, թելերով։ Գտա ինչ֊որ տեղից առանց ապակու մի շրջանակ և ցանկություն ունեցա պիտանիորեն օգտագործել և միաժամանակ հյուսք անել։ Ձեզ հարկավոր է՝փայտե շրջանակ, գործելու համար նախատեսված թել, ուլունքներ, սոսինձ, ծառ առանց ճյուղերի:
Կծիկից կտրել 15-20 թել (նրանց քանակը կախված է շրջանակի լայնքից)։ Յուրաքանչյուր թելի երկարությունը պետք է լինի շրջանակի երկարության չորս չափը։ Բոլոր թելերը դասավորել երկտակ և շրջանակի վերևի մասում քարկապ գցել։ Այժմ մի քանի թելերի վրա կարելի է անցկացնել փայտյա ուլունքներ պտուղների և տերևների նմանողությամբ։ Բոլոր թելերից մինչև շրջանակի կեսը հյուսեր հյուսեք որպես մեր ծառերից բարակ ճյուղեր։ Դրա հետ մեկտեղ թելերը կարելի է հերթականությամբ չվերցնել, այլ ամեն 3-4֊ը մեկ։ Ամբողջ հյուսերը բաժանեք երեք մասի (նորից ոչ հերթականությամբ, այլ 1-2֊ ը բաց թողնելով) և ամեն մասով հյուսեր հյուսքլ հաստ ծառի ճյուղերից։ Թելերի 3֊րդ մասով հյուսեք մեկ հաստ հյուս՝ որպես ծառի բուն և ժամանակավոր բոլոր փնջերը կապեք և ուղղեք կոմպոզիցիան ձգվող թելերի միջոցով։ Հետո, երբ բոլոր փնջերը ամրացված են վերջնական ամեն փունջ կապեք հետևյալ կերպ։ Կիսեք թելերը հավասար, մի մասը թողնեք շրջանակի հետևում, մյուս մասը՝ առջևում։ Զույգ թելերը ամրացրեք երկու քարկապով նույն կողմում, իսկ կապերը ամրացրեք սոսինձով։ Ներքևի փնջի թելերի վերջում պահեք 3-5 սմ՝ արմատների նմանեցնելու համար, իսկ կողքի մնացած ավելորդ թելերը կտրատեք։
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը՝ Միլենա Շամոյանի, Քոլեջ, 1-2 կուրս, զբոսավար