Մայիսյան 13-րդ հավաք. հարցազրույց Շողիկ Պողոսյանի հետ

32650041_1693022070813025_7557387495848017920_n

-Տիկի´ն Շողիկ, մայիսյան 13-րդ հավաքի օրերն են: Խնդրում եմ պատմեք, թե ինչպե՞ս եք պատրաստվել հավաքին:

-Մայիսյան 13-րդ հավաքին պատրաստվում ենք ամբողջ տարի, տարվա ընթացքում կատարած մեր բոլոր աշխատանքները պետք է ներկայացվեն այս օրերին: Ես հանդես եմ եկել «Էկոնախագծեր» փաթեթով, որտեղ ներառված են մի շարք նախագծեր, և, բնականաբար, բոլորն են էկոնախագծեր են: Ունենք նախագիծ՝ «Հայաստանի բուժիչ դեղաբույսեր», որի համար բազմացրել ենք շատ բույսեր՝ նանա, մելիսա, ուրց, դաղձ, որոնք բերել ենք մեր կատարած ճամփորդություններից: Մեր «Էկոնախագծեր»-ի քննարկումը տեղի կունենա «Էկոզրուցարանում»: Որոշել ենք կազմակերպել թեյըմպում, որի ժամանակ կներկայացնենք մեր հավաքած բուժիչ դեղաբույսերը, կպատմենք դրանց բուժիչ հատկաությունների մասին:

-Ունե՞ք արդյոք դիպլոմնիկներ, և ինչպե՞ս եք աշխատում նրանց հետ:

-Իմ դիպլոմնիկները հինգն են, մենք հանդես ենք գալիս «Պարտեզապուրակային մեկամյա ուսուցում» խմբով, իսկ մեր դիպլոմային նախագիծը տնկարանի ստեղծումն է: Տնկարանում տեղ են գտել տարատեսակ բույսեր, որոշ բույսերի սերմերը պետք է հավաքենք, ունենք նաև տարատեսակ թփեր, որոնք հետագայում պետք է բաժանենք կրթահամալիրի տարբեր օղակների: Հպարտությամբ պետք է ասեմ, որ տնկարանը  մեր դիպլոմնիկների հաջողված աշխատանքն է, բոլորն աշխատում են տնկարանում, ստեղծում են, ծանոթանում բույսերին, նրանց բուժիչ և առողջարար հատկություններին: Ամեն դիպլոմնիկ իր մասնակացության մասն է բերում տնկարանի ձևավորմանն ու կայացմանը:

-Մենք գիտենք, որ կրթահամալիր է այցելել գերմանացի բուսաբան  Քերթ Քոլլերը: Արդյոք հանդիպե՞լ եք նրան և ծանո՞թ եք նրա հետ:

-Ես Քերթ Քոլլերին հանդիպել եմ անցյալ տարի, մենք միասին աշխատել ենք: Նա մեզ որոշ սերմեր է նվիրել: Հույս ունեմ, որ այս տարվա հանդիպումը ավելի արդյունավետ կլինի: Մենք կստանանք բույսեր, որոնք չունենք մեր արհեստանոց-լաբորատորիայում: Սպասում ենք նրան քոլեջում:

-Ինչպե՞ս եք նախապատրաստվում 2018-2019 նոր ուումնական. տարվան:

-Ընդունելության առաջնային նախաձեռնությունը կատարվում է ծանոթ- բարեկամներին տեղյակ պահելով, փորձում ենք այդ եղանակով տեղեկացնել քոլեջում կազմակերպվող մեր մասնագիտությունների  մասին: Եվ ինչպես ընդունված է,  ամեն տարի պետք է այցելենք  Երևանի ու հարակօց շրջանների  տարբեր ավագ դպրոցներ և բաժանել մեր այցետոմսերը: Հոսով ենք, որ մեր աշխատանքը այդպես ավելի արդյունավետ կլինի:

Հարցազրույցը վարեց Պայծառ Հարությունյանը, Քոլեջ, 3-րդ կուրս

 

Оставьте комментарий