Առաջին գեղեցկության սրահները Հյուսիսային Ամերիկայում հայտնվել են 19-րդ դարի վերջին: Դրանց մեծ մասը ղեկավարում էին կանայք: Դրա լավագույն օրինակը Մարթա Մաթիլդա Խարպերի պատմությունն է: Մարթան, ով ծագումով կանադացի էր, տնային տնտեսուհի, 25 տարի աշխատել էր որպես սպասուհի: Այդ ժամանակահատվածում նա շատ բան իմացավ դեմքի և մաշկի խնամքի, բույսերի օգտագործման մասին: Նա իր փորձը իրագործեց 1888 թ-ին ՝ բացելով իր առաջին անհատական գեղեցկության սրահները Նյու-Յորքի նահանգի Ռոչեստեր քաղաքում: Նրա հաջողությունը հավասարը չուներ. արդեն 1928-ին ամբողջ աշխարհում հաշվվում էր 500 սրահ, որոնք պատկանում էին Խարպերին: Խարպերի այցեքարտը նրա շլացնող երկար, շագանակագույն մազերն էին:
Ինքը Մարթան բացահայտ քննադատում էր վտանգավոր կոսմետիկական արտադրանքները, պնդելով, որ չկա բնական գեղեցկությունից լավ բան: Այդ պատճառով էլ լաբարատորիաներում արտադրվում էին մազերի աճը խթանող և մազերի փայլը բարելավող բնական միջոցներ: Այդ մոտեցումը անվանվեց «Խարպերի մեթոդ» և իրագործվեց նրա յուրաքանչյուր սրահում` Նյու Յորքից մինչև Սան ֆրանցիսկո, Էդինբուրգից մինչև Բեռլին:
1905 թ-ին Խացուկո Էնդոն բացեց իր հաստատությունը Գինզայում, որը հիմնական առևտրային տարածք էր Տոկիոյում՝ (Ճապոնիա): Սկզբում այդ բիզնեսը սկսվեց որպես հարսանեկան սրահ. տոնակատարություն իրականացնելու, արարողություններ, բանկետներ կազմակերպերպելու հետ միասին, Էնդոն նաև առաջարկեց դիմահարդարման եւ վարսահարդարման ծառայություններ: Ծառայությունները ունեին մեծ պահանջարկ: Զարմանալի չէ, որ մինչև այսօր՝ 100 տարի անց, Hatsuko Endo-ի ապրանքանիշը բարգավաճում է:
Իսկ արդեն 1935 թ-ին շրջանառության մեջ մտավ Shiseido ապրանքային նշանը, որը իրագործեց եզակի գաղափար` մոբիլ գեղեցկության սրահները: Ադպիսի նորարարության հիմնական նպատակը կոսմետիկական ապրանքանիշի գովազդն ու տարածումն էր: Սկզբում այդպիսի սրահները գործում էին Տոկիոյում, իսկ հետո սկսեցին նվաճել նաև Ճապոնիայի այլ շրջաններ:
Այդ հաստատություններում աշխատող կոսմետոլոգները խորհուրդներ էին տալիս արտաքինի բարելավման և անձնական հիգիենայի վերաբերյալ, պատկերացում էին տալիս կոսմետիկայի օգտագործման տեխնիկայի , մաշկաբանության հիմունքների մասին: Բացի այդ՝ մասնագետները մշակույթի առումով լավ պատրաստված էին, հասկանում էին թատրոնից, երաժշտությունից, արևմտյան նկարչությունից: Նրանք ոչ միայն վաճառում էին Shiseido կոսմետիկա, այլ իրականում նորաձևության օրենսդիրներն էին: Հենց այդ պատճառով, զարմանալի չէ, որ երկու տարի անց մոբիլ սրահներ սկսեցին հայտնվել Կորեայի, Մանջուրիայի և Թայվանի հանրախանութներում և խանութներում:
Աղբյուրը՝ այստեղ:
Թարգմանությունը ռուսերենից Անի Հարությունյանի, Քոլեջի շրջանավարտ: