Ծաղկակաղամբով ուտեստ կորեական ձևով

5e40c1

Անշուշտ, ծաղկակաղամբը շատ համեղ ու օգտակար բանջարեղեն է: Ամառն անհնար է անցկացնել  առանց այդ բանջարեղենով  նոր ուտեստներ պատրաստելու: Ահա այս ամառ ես որոշեցի փորձարկել և նոր խոհարարական հրաշք պատրաստել:

Ծաղկակաղամբը և գազարը կորեական ձևով պատրաստելը Կորեայի հետ կապ չունի: Այնուամենայնիվ, ուտեստը շատ համեղ ստացվեց և արժանի է, որ տեղադրեմ  իմ խոհարարական գրքում:

Ուտեստը պատրաստելու համար ինձ պետք են ծաղկակաղամբ, աղ, շաքարավազ, քացախ, սխտոր, դափնու տերև, արևածաղկի յուղ,  աղացած գինձ և սև պղպեղ, ջուր, կաթսա, քամիչ:

Ծաղկակաղամբը բաժանել ծաղկաբույլերի: Ջուրը մի փոքր եռացնել, աղ ավելացնել: Դափնու տերևը ծաղկաբույլերի հետ եփել, ապա քամել և սառը ջրով ցայել: Եփած զանգվածը լցնել կաթսայի մեջ, մի փոքր շաքարավազ, սև պղպեղ, աղացած գինձ ցանել, ցողել քացախով, կտրատած սխտոր և արևածաղկի յուղ  ավելացնել  ու խառնել: Ուտեստը պատրաստ է: Համը ինձ բավարարում է, իսկ այ,  տեսքը անգույն է: Ես որոշեցի ավելացնել հատուկ դանակով երկարավուն կտրատած վարունգ ձողիկներ, ինչպես կորեական գազարի ուտեստում:

Աղբյուրը՝ այստեղ:

Թարգմանությունը ռուսերենից՝ Միլենա Շամոյանի, Քոլեջ, 1-ին կուրս

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s