Ես չեմ սիրում սովետական կահույքը: Այն «տխուր» կահույք է, սարսափելի է ներկված և պատված է վատ լաքի հաստ շերտով: Բայց այդ կահույքն ունի մի քանի դրական պահեր. այն պատրաստված է հաճարենուց: Ոչ թե էժանագին կաղնուց, այլ բարձրորակ հաճարենուց: Երկրորդ պահը կառուցվածքի էկոլոգիապես «առողջ» վիճակն է: Այն հարմարավետ է:
Վերջին շրջանում ձեռքիս տակ ունեի սովետական կահույքի մի քանի հետաքրքիր նմուշներ: Ձեռքդ չի գնում այրել այդպիսի կահույքը: Լաքապատ շերտի վրա ակրիլով ներկելը և տարատեսակ ծաղիկներ, թիթեռնիկներ ու մկնիկներ սոսնձելը նույնպես իմ ոճը չէ:
Եվ այսպես՝ ինչ ունենք. անցյալ դարի 60-ականների սովետական մի բազկաթոռ: Վատինայի տեսքով երեսծածկոցը, թեփը և միլիարդավոր փոշիներն անմիջապես ուղարկվում են այրելու:
Երեսծածկոցը և խցկոնքը հեռացնելուց հետո բազկաթոռը կմախք էր հիշեցնում: Ես չգիտեմ, թե կահույքի սովետական ոճաբաններից ո˚վ է մրցանակ ստացել հաճարենին թանկագին փայտանյութի նման ներկելու համար, բայց այն սարսափելի տեսք ունի:
Սովետական քիմիական արդյունաբերության այդ ամբողջ կեղտը մաքրում ենք ացետոնով: Փայտե հիմքը մաքրված է, գունամշակված և ծածկված է կիսափայլուն լաքով: Զբաղվենք զսպանակներով: Վերանորոգման համար ես խորհուրդ եմ տալիս սովորական քարշապարան, որը վաճառվում է ցանկացած տնտեսական խանութում: Ամրությամբ այն չի զիջում կահույքային գոտուն, իսկ գնով 4-5 անգամ էժան է:
Իմ հավատարիմ ընկերը և անփոխարինելի օգնականը պնևմոստեպլերն է: Այն պաստառապատման աշխատանքներ իրականացնելու համար ծայրահեղ օգտակար առարկա է: Գոտիները դրված են, զսպանակները՝ ձգված. անցնենք պաստառապատման աշխատանքներին: Բազկաթոռի նախորդ տարբերակում նախնական պաստառ չի եղել: Ենթադրում եմ, որ դա ճիշտ չէ, և զսպանակների վրա հետագա աշխատանքների ամրության համար միշտ պետք է նախնական կտոր դնել ու նաև, որ զսպանակները չվնասեն խցկոնքը: Նստատեղի համար օգտագործված է 10 սմ հաստությամբ խցկոնք, մեջքի համար՝ 2 սմ հաստությամբ: Երեսծածկոցի կտորը ամրակարում ենք մեխիկներով: Ամրակարը երեսծածկոցային աշխատանքները էականորեն թեթևացնող հանճարեղ հայտնագործություն է: Հարյուրավոր մեխերի փոխարեն պետք է մեխել ընդամենը մի քանիսը: Դա այսպիսի տեսք ունի: Եվ ահա հնոտիքը վերածվում է ամբողջովին նորաոճ կահույքի:
Որպես վերջաբան ավելացնեմ. սիրելիներս, մի՛ վախեցեք կահույքի վրա փորձարկումներ անելուց: Նրան երկրորդ հնարավորություն տվեք, և այն ձեզ կնվիրի հարմարավետություն և գեղեցկություն:
Հ Գ: Սա սովետական կահույքի վերանորոգման վարպետության առաջին դասն է: Եթե ընթերցողների մոտ հետաքրքրություն կառաջանա այս հրապարակման հանդեպ, ապա ես այս դարաշրջանի կահույքի վերանորոգման շուրջ վարպետության դասերի մի ամբողջ շարք կանեմ:
Աղբյուրը՝ այստեղ:
Թարգմանությունը ռուսերենից՝ Հռիփսիմե Պետրոսյանի, Քոլեջ, 1-ին կուրս