Ելենա Ռուբինշտեյնի գեղեցկության սրահները

1474242433_dea8  Լեհուհի, ով բախտի բերմամբ հայտնվեց Ավստրալիայում: Նա 1902 թ-ին Մելբուռնում  բացեց իր գեղեցկության առաջին սրահը՝ առաջարկելով իր հաճախորդներին  արտաքինը խնամելու համար դեղամիջոցներ:   Ընդ որում՝  20 –րդ դարի առաջին մի քանի տարիները  Ելենան իրեն նվիրեց կրթության՝ Եվրոպայի  առաջատար համալսարաններում  ուսումնասիրելով  դիետոլոգիայի, մաշկաբանության, վարսահարդարման և օգտակար այլ գիտելիքների հիմունքները:  Ելենան ուներ յուրահատուկ մոտեցում, հենց նրան  ենք  պարտական  կոսմետոլոգի մասնագիտության ի հայտ գալու համար: Գաղտնիքն   այն է, որ տիկին Ռուբինշտեյնը առաջնորդվում էր մի սկզբունքով՝  «մաշկի հետ կապված՝ ամեն ինչ իմանալ և հասկանալ, որ հնարավոր լինի  ուղղել նրա թերությունները»:   Եվ այդպիսի մոտեցումը լիովին  արդարացրեց իրեն: Արդեն 1915թ-ին Ելենայի գեղեցկության սրահները հայտնվեցին Լոնդոնում, Նյու Յորքում, Փարիզում:

Նա ինքն անձամբ  էր աշխատում կանանց հետ, ինչը թույլ էր տալիս նրան ուսումնասիրել նրանց  պահանջները և սպասումները, իսկ հետո բավարարել` պատրստելով  նոր ապրանք կամ առաջարկելով նոր ծառայություն:  Ելենան առաջինն էր, ով իրագործեց մաշկի դասակարգումը ըստ տեսակների  և  իր ապրանքները հարմարեցնեց նրանցից  յուրաքանչյուրին:

Ռուբինշտեյնի  սրահների առանձնահատկությունն  այն  էր, որ  հաճախորդներից յուրաքանչյուրի համար  պատրաստվում էին  կոսմետոլոգներ: Այդպիսի մասնագետը պետք է ժպիտով առաջարկեր հաճախորդներին  տվյալ, իսկ ամենագլխավորը՝ անհատական, ընտրված խորհուրդներ:

Այսկերպ  Ելենային հաջողվեց հասնել նրան, որ նրա հաստատությունները լինեն այն միակ  վայրերը, որտեղ  կարողանում էին   իրականացնել գիտականորեն հիմնավորված  գործողություններ՝ կանանց դեմքի և մարմնի  գեղեցկությունը պահպանելու համար:  Միայն պատկերացրեք՝   մի օր  «Helena Rubinstein»  ապրանքանիշով սրահում անցկացնելը հաճախորդների վրա նստում  էր 100-150 դոլար:  Այն  ժամանակների համար դա ահռելի  գումար էր:  Զարմանալի չէր,  որ դա կարող էին իրենց թույլ տալ միայն բարձր խավի կանայք:   Կոսմետոլոգիական ծառայություննեըը  դեռևս շարունակում էին ճոխություն համարվել: Ռուբինշտեյնի  գեղեցկության սրահները դառնում էին  կենտրոններ, որտեղ միաձուլվում էին գիտությունը, արվեստը, և գեղեցկությունը: Ելենան դրանցից սրահներից յուրաքանչյուրի  համար ընտրում էր ամենաբարձր վարկանիշ ունեցող տարածքները և հոյակերտ շենքերը:

Հաջողության գրավականը   անհատական մոտեցումը և կոսմետիկայի ընտրությունն էր յուրաքանչյուր հաճախորդի համար,  ինչը ապահովում էր անհավանական արդյունք: Դրա վառ ապացույցը դարձավ «Vogue»  ամսագրի 1915 թ-ի համարներից մեկում լույս տեսած հոդվածը՝  «Ելենա Ռուբինշտեյնի սրահները իդեալական համադրություն են.  հաճույք՝  աչքերին,  հարմարավետություն՝  մարմնին և  հարմար՝ հաճախորդներին:

Աղբյուրը՝  այստեղ:

Թարգմանությունը ռուսերենից՝ Անի Հարությունյանի, Քոլեջի շրջանավարտ:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s