Մարթա Խարպեր. ԱՄՆ-ում գեղեցկութկան առաջին սրահի հիմնադրին անվանում էին «Ֆրանչայզերի մայրը» (ապրանքանշանի «վարձույթ»): Ավելի քան 500 սրահներ ամբողջ աշխարհում աշխատում էին նրա անվան տակ՝ իրականացնելով Խարպերի մեթոդը մինչև 1972 թվականը:
Տիկին Խարպերը շատ ստեղծարար էր: Կռանալու աթոռը, որի վրա գլուխ էին լվանում գեղեցկության սրահներում, առանց որի հնարավոր չէ պատկերացնել ոչ մի գեղեցկության սրահ, նա է մտածել:
Հատկանշական է, որ գեղեցկության սրահների սեփականատերերը հիմնականում կանայք էին: Երևի տղամարդիկ նման գործով զբաղվելը պատվաբեր չէին համարում 20-րդ դարի սկզբին:
Սրահների սարքավորումների մեծ մասը տանջանքների սարք էր հիշեցնում: Ինչ արժե միայն Մակս Ֆակտորի դեմքի համար սառեցման սարք տեղադրելը՝ չոր սառույցով կատարյալ դիմահարդարում անելու համար և գլամուրային ու «դյութիչ» սաղավարտի կիրառման համար, որը նվազեցնում է դեմքի մաշկի վրա ճնշումը` նրան առողջ պայծառություն տալով:
Միացյալ Նահանգներում 1925 թ-ին կանայք գեղեցկության սրահների ծառայությունների համար օրական ծախսել են մոտ 6 մլն դոլար:
Սովետական միությունում 30-ական թվականներին ավելի շատ էին օծանելիք արտադրում, քան Փարիզում:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների գործարաններում, որտեղ պատերազմի համար արտադրանք էին արտադրում, կազմակերպում էին գեղեցկության սրահներ: Այդ սրահներում ԱՄՆ-ի ծառայող կանանց կազմը կարող էր անցնել բոլոր ընթացակարգերը, որպեսզի իրենց գեղեցկությամբ ոգեշնչեին զինվորներին:
Որոշ գործարաններ նույնիսկ հայտնի կազմակերպությություններից հրավիրում էին մասնագետների, որպեսզի պարապմունքներ անցկացնեին կանանց հետ՝ նրանց մեջ կոսմետոլոգիական ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու համար:
Բոլոր ժամանակներում գեղեցկության սրահների բովանդակությունը մնում է նույնը` արտաքինի մասին պրոֆեսիոնալ խնամքը պահանջված է միշտ:
Աղբյուրը՝ այստեղ:
Թարգմանությունը ռուսերենից Անի Հարությունյանի, Քոլեջի շրջանավարտ: