Անսահման բարությունը, մարդկայնությունը, անհավանական հմայքը և ողբերգական սիրո պատմությունը արքայադուստր Դիանային դարձրել են պաշտամունքի առարկա ողջ աշխարհի միլիոնավոր մարդկանց համար: Նրան ձգտում են ընդօրինակել նաև հագուստի իր հիանալի ոճի համար, որը մինչ այժմ էլ թարմ է և ակտուալ (Քեյթ Միդլթոնը երբեք թույլ չի տա ստել):
Месяц: Сентябрь 2018
Գեղեցկության առաջին սրահները Ռուսաստանում
Մինչև 1702թ, երբ Պետրոս Առաջինը բառացիորեն ստիպեց ազնվականությանը ընդունել եվրոպական նորաձևության միտումները, արտաքին տեսքի և կոսմետիկայի հանդեպ վերաբերմունքը բավականին պարզունակ էր: Մարդիկ բավարարվում էին սափրիչի ծառայություններից, օգտագործում էին սեփական պատրաստած միջոցները:
Բնակարանի կահավորման հետաքրքիր գաղափար, որն այն կվերածի տաքուկ անկյունի
Պարզվում է` ամենօրյա միջավայրը արագորեն թարմացնելը բավական բարդ գործ է, որի համար պահանջվում են տարիներ, նույնիսկ եթե կա մեծ ցանկություն: Սակայն տիրապետելով մի քանի խորամանկությունների, որոնցից այսօր օգտվում են ոճաբանները, կարելի է թարմացնել բնակարանը և կրկին հարմարավետություն ստեղծել տանը: Երբեմն արժե տեղաշարժել սիրած կտավը, դարակներում վերադասավորել գրքերը կամ էլ նոր տեղ գտնել տնային բույսի համար, այդ դեպքում միջավայրը կշողշողա նոր երանգներով:
Դեյցիաները և դրանց տեսակները
Դեյցիան տարատեսակ, դեկորատիվ, ծաղկող թուփ է, պատկանում է հորտենզիաների ընտանիքին: Կան մոտ 50 տեսակի դեյցիաներ: Բնության մեջ նրանք աճում են Ասիայի արևելքում և նրա լեռնային շրջաններում՝ Ճապոնիայում, Կորեայում, Չինաստանում և Հեռավոր Արևելքում: Դեյցիան համարվում է արագ աճող, սաղարթախիտ թուփ, առանձնանում է իր խիտ ճյուղավորմամբ, ինչպես նաև իրար հակառակ դասավորված էլեգանտ, գեղեցիկ ծաղկաթերթիկներով: Աշնանը դեյցիայի թերթիկները բավական երկար ժամանակ են պահպանվում ու ձեռք են բերում վարդագույն կամ դեղին երանգ: Դեյցիայի ծաղիկը բաղկացած է ոչ մեծ չափի, վարդագույն կամ սպիտակ հինգ թերթիկներից: Ընձյուղի վրա տարածվում են վահանաձև ծաղկաբույլերը: Այս թուփը աճում է նաև քաղաքային փողոցներում: Դեյցիայի տեսակների մեծ մասը հիմնականում ջերմություն սիրող բույսեր են և միայն նրա մի քանի տեսակներն են, որ ցրտադիմացկուն են:
Աղբյուրը՝ այստեղ:
Թարգմանությունը՝ Պայծառ Հարությունյանի, Քոլեջ, 4-րդ կուրս
«Elizabeth Arden» գեղեցկության սրահների առաջացումը
Elizabeth Arden-ը մի պայծառ աստղ է գեղեցկության ոլորտի և կոսմետոլոգիական արդյունաբերության մեջ: Իր առաջին սրահները այս ապրանքանշանի սեփականատերը՝ Ֆլորենս Հենտենգել Գրեհեմը, բացել էր անցյալ դարի սկզբին: Читать далее
Ռուս հրուշակագործները ստեղծում են տորթեր, որոնք իրենց նրբագեղությամբ նվաճում են ողջ աշխարհը
Այսօր հրուշակագործները հազիվ թե կարողանան զարմացնել հանրությանը: Թվում է թե, ամենահամարձակ գաղափարներն արդեն իսկ իրականացվել են ինստագրամյան տաղանդավոր օգտատերերի կողմից: Ինչե՜ր չարժի միայն մի տորթը՝ օրինակ՝ «Հարսնացու»-ն: