Elizabeth Arden-ը մի պայծառ աստղ է գեղեցկության ոլորտի և կոսմետոլոգիական արդյունաբերության մեջ: Իր առաջին սրահները այս ապրանքանշանի սեփականատերը՝ Ֆլորենս Հենտենգել Գրեհեմը, բացել էր անցյալ դարի սկզբին: Մասնավորապես՝ Red Door (բառացի թարգմանաբար՝ «Կարմիր դուռ») սրահը Նյու-Յորքում հայտնվեց 1910թ-ին: Սեփականատիրուհու կարծիքով «Կարմիր դուռը» աշխատում է երթևեկության լուսացույցի սկզբունքով՝ կանգնեցնելով անցորդին, իսկ եթե նրանք՝ տղամարդ թե կին, կանգնել են, անպայման կմտնեն սրահ: 1912 թ-ին Ֆլորենսը մեկնում է Ֆրանսիա՝ ուսումնասիրելու դեմքի մերսման տեխնիկան և կոսմետոլոգիայի գաղտնիքները, որոնք օգտագործվում էին Փարիզի ամենահայտնի գեղեցկության սրահներում: Նա ուղևորությունից վերադառնում է ոչ միայն հարուստ փորձով, այլ նաև դիմափոշու և կարմրափոշու սեփական արտադրության կազմակերպմամբ:
Օգտագործված ժամանակը իզուր չանցավ. Հաջողությունը Elizabeth Arden –ին հնարավորություն տվեց 1915 թ-ին միջազգային մաշտաբի սրահներ բացել: Red Door-ը առաջինն էր, որտեղ հաճախորդները կարող էին ստանալ դեմքի համալիր խնամք: Մասնավորապես՝ բոլոր ընթացակարգերը բաժանված էին չորս խմբի՝ մաշկի մաքրում, սառեցում, սնուցում, խոնավացում. այդ մոտեցումը այսօր էլ արդիական է կոսմետոլոգիայի ոլորտում: Այդ հաստատությունների ծառայություններից կարող էին օգտվել բացառապես հարուստ տիկնայք: Եվ սեփականատիրուհին համառորեն, ամեն գնով պաշտպանում էր իր հաստատությունների էլիտար կարգավիճակը՝ անհանգստանալով բարձրաճաշակ ինտերիերի, բացառապես պրոֆեսիոնալ աշխատակազմի և կոսմետիկ միջոցների նրբագեղ ձևավորման համար:
Աղբյուրը՝ այստեղ:
Թարգմանությունը ռուսերենից Անի Հարությունյանի, Քոլեջի շրջանավարտ