Դեյցիաները և դրանց տեսակները

Դեյցիան տարատեսակ, դեկորատիվ, ծաղկող թուփ է, պատկանում է հորտենզիաների ընտանիքին: Կան մոտ 50 տեսակի դեյցիաներ: Բնության մեջ  նրանք աճում են Ասիայի արևելքում և նրա լեռնային շրջաններում՝ Ճապոնիայում, Կորեայում, Չինաստանում և Հեռավոր Արևելքում: Դեյցիան համարվում է արագ աճող, սաղարթախիտ թուփ, առանձնանում է իր խիտ ճյուղավորմամբ, ինչպես նաև իրար հակառակ դասավորված էլեգանտ, գեղեցիկ ծաղկաթերթիկներով: Աշնանը դեյցիայի թերթիկները բավական երկար ժամանակ են պահպանվում ու ձեռք են բերում  վարդագույն կամ դեղին երանգ: Դեյցիայի ծաղիկը բաղկացած է ոչ մեծ չափի, վարդագույն կամ սպիտակ  հինգ թերթիկներից: Ընձյուղի վրա տարածվում են վահանաձև ծաղկաբույլերը: Այս թուփը աճում է նաև քաղաքային փողոցներում: Դեյցիայի տեսակների մեծ մասը հիմնականում ջերմություն սիրող բույսեր են և միայն նրա մի քանի տեսակներն են, որ  ցրտադիմացկուն են:

Աղբյուրը՝ այստեղ:

Թարգմանությունը՝ Պայծառ Հարությունյանի, Քոլեջ, 4-րդ կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s