Պարզվում է` ամենօրյա միջավայրը արագորեն թարմացնելը բավական բարդ գործ է, որի համար պահանջվում են տարիներ, նույնիսկ եթե կա մեծ ցանկություն: Սակայն տիրապետելով մի քանի խորամանկությունների, որոնցից այսօր օգտվում են ոճաբանները, կարելի է թարմացնել բնակարանը և կրկին հարմարավետություն ստեղծել տանը: Երբեմն արժե տեղաշարժել սիրած կտավը, դարակներում վերադասավորել գրքերը կամ էլ նոր տեղ գտնել տնային բույսի համար, այդ դեպքում միջավայրը կշողշողա նոր երանգներով:
Մենք սովոր ենք բույսերը տեղադրել պատուհանագոգերին: Սակայն ծաղիկները պատուհանագոգին դնելը վիճելի գաղափար է, որովհոտև սենյակը դրանից կարող է մթնել, հատկապես, եթե բույսը խոշոր է: Եթե դուք բնակարանում ազատ անկյուն ունեք, համարձակորեն այդտեղ դրեք ձեր սիրելի բույսը: Ավելի լավ կլինի եթե նա տարողունակ է, արագ կհարստացնի միջավայրը: Ընտրեք ոչ քմահաճ բույսեր, որպեսզի ավելի քիչ ժամանակ ծախսենք նրանց խնամքի վրա, օրինակ ֆիկուսը կամ մոնստերուն: Իսկ եթե հետևենք ֆենշուին, բամբուկը կարգավորում է մթնոլորտը տարածքում, ուստի բամբուկով ծաղկամանը կարելի է դնել խոհանոցի ցանկացած անկյունում: Ընդ որում՝ խոշոր բույսի համար կարելի է ընտրել տարողունակ ծաղկաման, որը նույնպես կզարդարի միջավայրը:
Աղբյուրը՝ այստեղ:
Թարգմանությունը` Անաստաս Սահակյանի և Արտաշես Հարությունյանի, Քոլեջ, 2-րդ կուրս