Մինչև 1702թ, երբ Պետրոս Առաջինը բառացիորեն ստիպեց ազնվականությանը ընդունել եվրոպական նորաձևության միտումները, արտաքին տեսքի և կոսմետիկայի հանդեպ վերաբերմունքը բավականին պարզունակ էր: Մարդիկ բավարարվում էին սափրիչի ծառայություններից, օգտագործում էին սեփական պատրաստած միջոցները:
Սակայն 18 –րդ դարի սկզբում, երբ ազնվական կանանց թույլատրեցին հաճախել պարահանդեսների և այլ հանդիսավոր միջոցառումների, գեղեցիկ արտաքինը դարձավ գրեթե ամենակարևոր մարդկային որակը: Ճիշտ է այդպիսի ճոխություն կարող էր իրենց թույլ տալ միայն էլիտան: Այդ պատճառով կայսրության բնակչության մյուս շերտերը ստիպված էին բավարարվել թափառող սափրիչների ծառայություններից: Նրանց բոլոր բարիքները իրենց հետ էին, մի մեծ արկղ՝ կոսմետիկայով, օծանելիքով և գործիքներով, մինչև անգամ հատուկ աթոռը իրենց հետ էր:
1812թ –ի պատերազմից հետո նորաձև դարձավ Փարիզից մասնագետներ հրավիրելը: Գալով Ռուսաստան՝ օտարերկրացիները բացեցին նորաձև հաստատություններ` շքեղ կահույքով, հայելիներով: Հետագայում պատմական իրադարձությունները խոչընդոտեցին գեղեցկության արդյունաբերության զարգացմանը, իրար հաջորդող հեղափոխությունները և Սովետական Միության ձևավորումը պահանջում էին համախմբել ժողովրդի ամբողջ ներուժը հանուն ընդհանուր գործի:
1910 թ — ին ոչ պակաս կարևոր իրադարձություն դարձավ հեղինակավոր կոսմետոլոգ և օծանելիքագործ Ա. Մ- Աստրաումովի հատուկ լաբարատորիայի բացումը Մոսկվայում, որը շուտով վերածվեց բուժական կոսմետոլոգիայի ինստիտուտի՝ այդ ժամանակ աշխարհում միակը: Այստեղ կարելի էր օգտվել տարբեր ձևերի ծառայություններից՝ մանիկյուրից մինչև մաշկի տարբեր հիվանդությունների և մազաթափության բուժումը:
Երկրի վրա ծանրացած «երկաթե վարագույրը» լիովին բացառեց արևմտյան աշխարհից գաղափարներ վերցնելու հնարավորությունը:
Սակայն Մոլոտովի կնոջը՝ Պալինա Ժեմչուժինային, հաջողվեց հասնել կարևոր փոփոխությունների գեղեցկության արտադրության ոլորտում: 1929 թ-ին լինելով Փարիզում՝ նա զարմացավ սրահների հսկայական քանակից: Վերադառնալով տուն՝ նա հասավ այն բանին, որ 1930թ- ին նմանատիպ հաստատատության բացեց: Սովետական երկրում «Գեղեցկության սրահ» բառակապակցությունը համարվում էր բուրժուական, այդ պատճառով որոշեցին վերանվանել բժշկական կոսմետոլոգիայի սենյակ: Այստեղ հաճախորդները կարող էին անցնել մերսման կուրս դեմքի համար Պոսպելովի մեթոդով, կոսմետիկական և հիգենիկ մերսման կուրս, անհրրաժեշտ խնամք` գլխամաշկի և մազերի համար:
Մինչև 1935 թ-ը նմանատիպ կաբինետներ բացվում են այլ շրջաններում: Բայց եթե Եվրոպայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում գեղեցկության սրահները զուգորդվում էին բիզնեսի հետ, ապա բուժական կոսմետիկայի սենյակները Սովետում ` քաղաքականության հետ: Սովետական կինը չէր կարող նման լինել արևմտյան երկրների կնոջ կերպարին, այդ պատճառով խոսելով կոսմետոլոգիայի մասին՝ շատ մեծ տեղ էր տրվում հիգիենային, այլ ոչ գեղեցկությանը, որպես այդպիսին: Բժշկական կոսմետիկայի սենյակները օգտագործվում էին որպես անձնական հիգիենայի դաստիարակության միջոց:
Երկրորդ համաշխարհային պատերազմը ստիպեց ընդհանրապես մոռանալ գեղեցկության մասին և բժշկական կոսմետիկայի զարգացման վերսկսումը հնարավոր դարձավ միայն 50-ական թվականներին:
Աղբյուրը՝ այստեղ:
Թարգմանությունը ռուսերենից Անի Հարությունյանի, Քոլեջի շրջանավարտ: