Անսահման բարությունը, մարդկայնությունը, անհավանական հմայքը և ողբերգական սիրո պատմությունը արքայադուստր Դիանային դարձրել են պաշտամունքի առարկա ողջ աշխարհի միլիոնավոր մարդկանց համար: Նրան ձգտում են ընդօրինակել նաև հագուստի իր հիանալի ոճի համար, որը մինչ այժմ էլ թարմ է և ակտուալ (Քեյթ Միդլթոնը երբեք թույլ չի տա ստել):
“Vogue” ամսագրի նախկին խմբագիր և արքայադուստր Դիանայի անձնական ոճաբան Աննա Խարվին, «Նորաձևություն ժամանակից դուրս» վերնագրով գիրք է գրել, որում ասվում է, թե կանայք տարիքի հետ ինչպես մնան մոդայիկ և ժամանակակից: Շատ սկզբունքների, որոնք շարադրված են գրքում, հետևում էր և լեդի Դին, դրանք, սակայն, համընդհանուր են: Ահա դրանք.
Փնտրեք ոճի պատկերը:
Մի՛ անտեսեք դասականը, հատկապես տարիքի հետ: Ընտրե՛ք ոճի աշխարհում ձեր նշանաբառը՝ դերասանուհու կամ որևէ այլ հայտնի կնոջ արտաքին տեսքը, որը ձեզ իսկապես դուր է գալիս. «Ընտրության ընթացքում փորձեք երևալ ոչ թե երիտասարդ կամ մոդայիկ, այլ յուրօրինակ: Համեմատվեք հայտնիների իրական ոճերի հետ՝ — Թիլդա Սվինթոն, Քեյթ Ուինսլեթ, Քրիստին Սքոթ Թոմաս, Միշել Օբամա, Նատալյա Վոդյանովա, Դարյա Ժուկովա»:
Մի դատեք հարթակի մոդայով:
Դիզայներները ամեն եղանակի նոր թրենդներ են ներկայացնում: Դուք կարող եք չհավանել նրանց ճաշակը, բայց պետք չէ կարծիք կազմել հարթակային մոդայից: Շատ նորաձև ապրանքանիշեր, ինչպիսին, օրինակ, Ալեքսանդր Մակքեյնը, համարձակ և ցնցող իրեր է ցուցադրում, բայց խանութը հենց այն է, որտեղ կգտնեք ձեզ ավելի հարմար և գործնական իրեր: «Հագուստ ընտրելով՝ մտապահեք, թե ինչպես է ձեր օրն անցնելու: Եթե գիտեք, որ լուսանկարվելու եք, ընտրեք վառ գույներ: Ես աշխատել եմ աշխարհի ամենահռչակավոր լուսանկարիչների հետ և հավատում եմ, որ կարմիր, նարնջագույն, կանաչ գույներն ավելի լավ են նայվում, քան ծաղիկների, սաղմոնի կամ կանաչի ստվերները: Մի՛ մոռացեք ժպիտի մասին. գեղեցիկ հագուստը «կկրակի» միայն այն դեպքում, եթե դուք լավ տրամադրություն ունենաք»:
Անընդհատ դասակարգեք իրերը և ազատվեք անպետքներից:
Ինչպես կարծում է Խարվին, պետք է պահել միայն դիզայներական գլուխգործոցները, որոնք արժանի են թանգարանի ցուցասրահին, իսկ մնացածից պետք է ազատվել: Դա վերաբերում է նաև որոշ դասական մոդելների: Եթե այդ ոճերը նորից դառնան ժամանակակից, միևնույն է իրերը կերևան հնաոճ: Ժամանակի ընթացքում կարող են փոխվել վերնահագուստների ուսերի ծավալը, կիսաշրջազգեստների երկարությունը, զգեստների կտրվածքի ձևը: Խարվին խորհուրդ է տալիս հաճախակի թարմացնել զգեստապահարանը, որովհետև այն զգեստները, որոնք վաղուց են այնտեղ, հնանում են: Որպես օրինակ՝ նա բերում է Charlotte Rampling- ի ոճը, ով գրեթե մշտապես հայտնվում է հասարակ մուգ տաբատների նույն համադրությամբ և սպիտակ վերնաշապիկով ու բաճկոնով: Բայց դրանք միշտ էլ նորաոճ իրեր են, որոնք համապատասխանում են եղանակին:
Ընտրեք ճիշտ չափս:
Չափերի հետ նույնպես ամեն ինչ այդքան հեշտ չէ: Աննա Խարվինը խորհուրդ է տալիս հիշել, որ ազատ հագուստներն ավելի բարեկազմ են, իսկ սեղմ հագուստները ընդգծում են ծալքերը: Այսպիսով, ոճաբանի կարծիքով նեղ ջինսերը, ավելի լավ է, մի չափս մեծ վերցնել, իսկ վերարկուն՝ անգամ երկու: Երբ դուք այն հագնեք բլուզիի կամ կոստյումի վրայից, կտորն ավելի գեղեցիկ կերևա: Հետևեք ձեր զգացումներին՝ ուշադրություն չդարձնելով պիտակի վրա գրված չափսերին:
Եթե հագուստը լավ է նստում ձեզ վրա, երկուսը վերցրեք:
Դա չեն անտեսում նույնիսկ հայտնի մոդելները, ինչպես, օրինակ, Քեյթ Միդլթոնը: Մի քանի տարի առաջ նա հայտնվեց հարթակում երկու նույն զգեստերով, բայց տարբեր գույների, հրաշալի համատեղելով դրանք աքսեսուարներով և չվախենալով երևալ ոչ մոդայիկ: Խարվինը հատկապես ընդգծում է, որ հենց այդ կանոնն է աշխատում զգեստապահարանի բազային իրերում, ինչպես սպիտակ վերնաշապիկը կամ սև վադալազը: Իսկ եթե գտնեք հիանալի տաբատներ, մի զույգը առանձնացրեք բարձրակրունկների հետ հագնելու, իսկ մյուսը՝ ցածր կոշիկների համար:
Խելացիորեն ընտրեք թանկարժեք զարդեր:
Ոճաբանը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել նաև թանկարժեք զարդարանքներին: Նա ընդգծում է, որ ադամանդե շքեղ հավաքածուները սազում են թե՛ շատ երիտասարդ աղջիկներին, ինչպես, օրինակ, Լիլի-Ռոուզ Դեպը, թե՛ արժանավոր տարիքի կանանց: Մնացած բոլորին նման հավաքածուները մեծացնում են, դրա համար պետք է ընտրել միայն մի բան՝ զարդ, մատանի: Եվ առանձին խորհուրդ նրանց, ովքեր դեռ 40 չկան. մի՛ վախեցեք էքսպերիմենտներից, օրինակ՝ կրել տարբեր ականջօղեր:
Կոշիկներն ու պայուսակները պետք է հարմարավետ լինեն:
Ինչ վերաբերում է կոշիկներին և աքսեսուարներին, Խարվին ասում է, որ ուրախ է բարձրակրունկների և ակնոցների մոդայի համար. դրանք էլեգանտ են և ունիվերսալ: Ոճաբանի մյուս ուրախությունը փոքրիկ պայուսակներն են.
-Մտածեք, փոքրիկները, որտեղ դնում են միայն բանալիներ, հեռախոս և շրթներկ, օգտակար չէ՞: Բայց չէ՞ որ դա աքսեսուար է, պետք չէ որ այն ֆունկցիոնալ լինի: Իմ մեքենայում ես ունեմ մեծ պայուսակ՝ բոլոր անհրաժեշտ իրերով, բայց հանդիպումներին գնում եմ փոքրիկ պայուսակներով:
Աղբյուրը՝ այստեղ:
Թարգմանությունը Պայծառ Հարությունյանի, Քոլեջ, 4-րդ կուրս