Քանի՞ անգամ է Ձեր երեխան «դպրոցում ի՞նչ կար» հարցին պատասխանել՝ «ոչ մի բան», իսկ «գործերդ ինչպե՞ս են» հարցին՝ «լավ»։ Ժամանակակից ծնողները սիրում են շատ ժամանակ անցկացնել իրենց երեխաների հետ և խոսել ցանկացած թեմայով, սակայն նախ և առաջ նրանք պետք է իմանան, թե ինչպես դա անեն։
Ահա մի քանի պարզ հնարքներ դա անելու համար։
Հաճախ, երբ դուք երեխային տալիս եք ընդհանուր հարցեր և ակնկալում, որ նա ամփոփ զրույց կազմի, ստացվում է լրիվ հակառակը։ Երեխան չի ցանկանում կիսվել Ձեզ հետ և զրույցը ավարտվում է արագ և անարդյունք։ Որքան էլ, որ տարօրինակ է հնչում, այնուամենայնիվ հարկավոր է գտնել այնպիսի թեմաներ զրույցի համար և այնպիսի հարցեր, որոնց մասին երեխան կցանկանա սիրով խոսել։
«Զրույց երեխաների հետ դժվար թեմաներով» գրքի հեղինակ և Ավստրալիայի Բոուրալ քաղաքի «Օկսլի» քոլեջի տնօրեն Մայքլ Պարքերը կարծում է, որ երեխային պետք ՝ օգնել ձևավորել անհատական կարծիք։ Դրա համար անհրաժեշտ է հաճախ զրուցել երեխայի հետ, քանզի դրա հնարավորությունը բառացիորեն ամեն օր առաջանում է։
Պարքերը կարծում է, որ երեխան պետք է լինի ընտանեկան խորհրդի լիիրավ անդամ։ Երեխային չի կարելի պարզապես ասել «նայիր, թե որն է ճիշտը», պետք է խորհրդակցել նրա հետ։
Երեխաների հետ քննարկումներ սկսելու բազմաթիվ եղանակներ կան: Ահա մի քանի մեթոդ․
- Տալ շատ հարցեր
- Որպես ալտերնատիվ՝ առաջարկել հակառակ կարծիքներ
- Խնդրել երեխային իր կյանքից օրինակներ բերել
- Երեխայի մեջ դաստիարակել երանգայնության համակարգը (աշխարհը չի բաժանվում սևի, սպիտակի և մոխրագույնի, այլ մոխրագույնը կարող է լինել բաց, մուգ և միջին)
- Թույլ տալ երեխային հագնել «փորձարարական թիկնոց»։
Ծնողները պետք է ընդլայնեն ոչ թե օրինաչափ հարցերի պաշարը, ինչպիսին օրինակ՝ «ինչպե՞ս անցավ օրդ» հարցն է, այլ այն հարցերի պաշարը, որոնք մտերմացնում են իրենց երեխաների հետ։
Պետք է տալ այնպիսի հարցեր, ինչպես օրինակ՝
- Ինչո՞վ է տարբերվում քո կարծիքը քրոջդ, կամ եղբորդ կարծիքից։
- Իսկ ի՞նչ կլիներ, եթե բոլորը այդպես վարվեին։
Իսկ ամենակարևոր հարցը «ինչու՞»-նէ:
Երեխայի կարծիքը կարող է հիմնովին տարբերվել Ձեր կարծիքից։ Չարժե խուճապի մատնվել։ Ծնողներին խորհուրդ է տրվում ավելի շատ լսել, քան խոսել։ Դուք պետք է ակտիվ լսող լինեք, հետաքրքրություն ցուցաբերենք և միաժամանակ հարցեր տաք:
Նյութի աղբյուրը;
Թարգմանությունը՝ Մարիամ Տեր-Գալստյանի, Քոլեջ, 3-րդ կուրս