Լավագույն ֆանտաստ-գրողները հորինում են ապագայի աշխարհը, իսկ հանճարները կանխահուշակում են այն: Շնորհիվ տեխնոլոգիաների զարգացումը կանխագուշակելու ունակության՝ գիտական ֆանտաստիկայի հեղինակները տասնյակ և նույնիսկ հարյուրավոր տարիներ շարունակ ենթադրել են համացանցի, ատոմային ռումբի, բիոնիկ վերջույթների և այլ հայտնագործությունների գոյությունը, որոնցից այսօր օգտվում է ժամանակակից մարդը:
Իր «451 աստիճան ըստ Ֆարեյհեյթի» ուտոլպիական վեպում Ռեյ Բրեդբերին նկարագրում է ապագայի աշխարհը և նրա հորինվածքներից մեկը նրբիկ խեցիներն էին (դրանցից չէր բաժանվում գլխավոր հերոսի կինը), որոնք կարելի էր համարել ականջակալների առաջին նախատիպը: Այսօրվա օգտագործվող ականջակալները հայտնվեցին միայն վեպի տպագրությունից 26 տարի հետո: Այդ նույն վեպում Բրեդբերին նկարագրում է հարթ էկրանով հսկա հեռուստացույցներ, որոնք փոխարինում են բանկոմատներ հիշեցնող պատերին և սարքավորումներին:
Հյուգո Գերնսբեկի հեղինակած ‹‹Ռալֆ 124C 41+›› վեպի կազմի վրա 1911 թվականին երևում է նրա ներկայացրած տեխնոլոգիաներից մեկի կանխագուշակությունը՝ տեսազանգի սեանսը: Վեպում գործողությունները ծավալվում են 2660 թվականին: Վեպի հերոսուհին օգտագործում է телефот կոչվող սարքի նախատիպը: Վեպի հրատարակության ժամանակ, իհարկե, դա մաքուր հորինվածք էր թվում, բայց այսօր տեսակապը դարձել է սովորական մի բան, ինչպես տոստերը: Չնայած Գերսբեկին հանճարեղ գրող չես համարի, բայց նա միշտ կարևորում է այն, որ ընթերցողին ցույց տա ապագայի աշխարհը ժամանակակից գիտության զարգացման հիմքի վրա, այլ ոչ թե գեղագիտական բավականություն պարգևի գեղեցիկ խոսքարվեստով:
Առաջին պլաստիկ քարտերը ստեղծվել են 1962 թվականին, իսկ Էդուարդ Բելլամին կանխագուշակել է դրանց գոյությունը իր ‹‹Հետադարձ հայացք›› վեպում 1888 թվականին: Սովետական ուտոպիա հիշեցնող գործողությունները տեղի են ունենում 2000 թվականին, այնպես որ հեղինակը նաև գուշակել էր քարտերի տարածման դարաշրջանը:
‹‹Հետադարձ հայացք›› վեպում առաջին անգամ նաև նկարագրվում են սուպերմարկետները, որոնք կարելի է համարել Բելլամիի՝ արդեն կատարված մյուս կանխագուշակությունը:
Աղբյուրը՝ այստեղ:
Թարգմանությունը՝ Անաստաս Սահակյանի, Արտաշես Հարությունյանի, Միքայել Մուրաջյանի, Քոլեջ, 2-րդ կուրս