Գեղեցկության սրահներ. էլեկտրականությունից մինչև հուլիվուդյան ֆիլմեր

1474243352_2967

Գեղեցկության սրահների նշանակությունը փոփոխվում է ժամանակի ընթացքում:    Անցյալ դարի սկզբներին  դրանք առաջին հերթին հաստատություններ էին, որտեղ իրականացվում էին բացառապես կոսմետիկական և վարսավիրական ծառայություններ: Նրանց քանակը շատ սահմանափակ էր: Տեխնոլոգիայի զարգացումը և գեղեցկության ինդուստրիայի  հասանելիությունը թույլ էր տալիս  ընդլայնել ծառայությունների ցանցը և մեծացնել ժամանակի այն քանակը, որ կանայք անցկացնում էին այդ հաստատություններում:    Օրինակ` գեղեցկության սրահներում էլեկտրականության հայտնվելը այդ բիզնեսը հասցրեց այլ մակարդակի:  

Ամենահայտնի ծառայությունը  դարձավ քիմիական գանգրացումը, որը պահպանվում էր վեց ամիս:   1906 թ-ին ներկայացվեց  գանգրացման համար առաջին սարքը, որը մի ապարատ  էր՝ հագեցած  ջեռուցման մետաղական ձողերով: Իհարկե, այդպիսի սանրվածք կարող էին իրենց թույլ տալ  միայն  երկարամազ կանայք: Կարճ մազեր ունեցող կանանց  մոտ այդպիսի գանգրացումը կարող էր   հանգեցնել գլխամաշկի լուրջ այրվածքների:

Ամեն դեպքում այդ  տեխնոլոգիական նորույթը  բացառիկ էր  ԱՄՆ –ի և Եվրոպայի գեղեցկության սրահներում  մինչև 1930 թվականները:  Այդ ընթացքում սկսեցին  հայտնվել նաև  այլ նորույթներ՝  էլեկտրական կափույրը, մազի չորանոցը:

ԱՄՆ-ում և Եվրոպայում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կատարում էին ավանդական ամենշաբաթյա հանդիպումներ գեղեցկության սրահներում: Հիմա նրանք հնարավորություն ունեին ոչ միայն նորաձև սանրվածք, մանիկյուր, մաշկի խնամք անել, այլև շփվել և բամբասել:  Բացի այդ, այդպիսի հաստատություններում վաճառվում էր կոսմետիկա, որը հնարավոր չէր գնել սովորական խանութներում կամ դեղատանը: Դրա շնորհիվ սրահները դառնում էին առավել պահանջված:

Գեղեցկության սրահները   կարելի էր անվանել  հասարակության հայելի: Առաջին հերթին նրանց ծառայություններից կարող էին օգտվել ապահովված  մարդիկ: Պատճառը շատ բնական էր: Սկզբում կոսմետիկան ՝ առավել ևս դեկորատիվ,  թանկ  արժեր, այդ պատճառով էլ հասանելի էր միայն էլիտային: Նախարդ դարի 20–30 թվականներին  իրավիճակը փոքր-ինչ փոխվեց, սակայն սոցիալական գործոնը մեծ ազդեցություն ուներ: Օրինակ՝  Հարլեմում (Նյու Յորք)  հայտնվեցին առանձին սրահներ աֆրիկյան ամերիկացիների համար, որտեղ չէին  այցելում  «ոչ մի սպիտակ»:

Եվ  հակառակը ` «սպիտակների» համար նախատեսված սրահներ մտնելու իրավունք  չունեին  այլ ռասայի պատկանող ներկայացուցիչներ: Այստեղ տեղին է հիշել մադամ Սի Ջեյ Յոկերին՝ առաջին կինը Ամերիկայում, ով վաստակեց միլիոն դոլար:

Այդ բիզնես լեդին մասնագիտացած էր  «սևերի» համար կոսմետիկայի մշակման  ուղղությամբ, նա բացեց գեղեցկության սրահներ Ինդիանապոլիսում և  Նյու-Յորքում, որտեղ ոչ միայն վաճառում էին կոսմետիկա, որը դժվար էր գտնել սովորական խանութներում,  այլև  սովորեցնում էին՝  ինչպես ճիշտ խնամել մաշկը:  Նա ինքն էր  պատրաստում այդ անհրաժեշտ կոսմետիկ միջոցները և նույնիսկ ամուսնու հետ բացեց փոքրիկ  գործարան՝ դրանց արտադրության համար:

Հենց այդ ժամանակ էլ հայտնվում են այդպես կոչված «барбершопы»՝  վարսավիրանոցներ՝  բացառապես տղամարդկանց համար, որտեղ ընդհանրապես չէր թույլատրվում կանանց մուտքը:  Չնայած երևի  դրանք  ավելի ճիշտ է անվանել  ակումբներ, չէ՞ որ այդպիսի հաստատություններում  կարելի էր ոչ միայն մազ կտրել կամ սափրվել, այլև հաստատել օգտակար  ծանոթություններ, գործարքներ կնքել և պարզապես շփվել ոչ պաշտոնական միջավայրում:

1940թ-ին հեռուստատեսության մշտական հեռարձակման և հուլիվուդյան ֆիլմերի, գեղեցկության  ինդուստրիայի աճի շնորհիվ  տեղի ունեցավ յուրօրինակ փոքրիկ հեղափոխություն:   Հաճախորդուհիները ուղղակի գրոհում էին  գեղեցկության սրահներ՝  ձգտելով ստանալ  սիրված դերասանուհու արտաքինը: Կոսմետոլոգները դարձան ավելի պահանջված, քան երբեք:

Երկրորդ համաշխարհային պատերազմը դադարեցրեց գեղեցկության սրահների ինդուստրիան:   Բայց արդեն հետպատերազմյան ժամանակաշրջանում հայտնվեցին նոր ոճի պատկերացումներ, և սրահները պետք է հարմարվեին իրենց հաճախորդների նոր պահանջներին:

Աղբյուրը՝  այստեղ:

Թարգմանությունը ռուսերենից Անի Հարությունյանի, Քոլեջի շրջանավարտ:

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s