Մասնագիտություններ, որոնք անվերադարձ անհետացել են

25322865-image-crop-2000x1519-1537988283-728-246e099157-1538121349

Հեռախոսավարուհի

Մինչև ԱՏՍ-ի (ավտոմատ հեռախոսակայան) գյուտը՝ բաժանորդներին ձեռքով էին միացնում: Դրանով հիմնականում էին զբաղվում աղջիկները՝ «հեռախոսավարուհիները»:  Եվ այն  համարվում է պատվավոր մասնագիտություն:  Հեռախոսավարուհիներ ընտրում էին հաճելի ձայնով, ամուր առողջությամբ, ոչ սկանդալային բնավորությամբ և բավականին բարձր հասակով՝ կոմուտատորի ծայրին հասնելու համար: Որպեսզի հասկանաք, թե որքան դժվար էր այս մասնագիտությունը, դիտեք ձեռքի միջազգային կոմուտատորը: Այն ակնհայտ պարզ սարք չէ: Եվ  կանչն ընդունելու, անհրաժեշտ բնիկն ընտրելու և  բաժանորդներին միացնելու համար հեռախոսավարուհիներն ունեին ընդամենը  ութ վայրկյան:

Ֆաբրիկաների դասախոս

Գործատուների կողմից վարձվել են դասախոսներ (կամ ընթերցողներ) աշխատողների հաշվին: Նրանց պարտականությունն էր գրքեր կամ թերթեր ընթերցել, որպեսզի զվարճացնեն միօրինակ աշխատանք կատարող մարդկանց: Ռադիոյի գյուտով այս մասնագիտությունն անցել է պատմության գիրկը, սակայն մոլորակի վրա կա մի երկիր, որտեղ այն գոյություն ունի և համարվում է ոչ նյութական մշակույթի նվաճում: Մենք խոսում ենք Կուբայի մասին, որտեղ սիգարի ֆաբրիկայում դասախոսները բարձրաձայն դասախոսություններ են կարդում աշխատողների համար, ինչպես 150 տարի առաջ  կամ երբեմն  պարզապես զրուցում են տարբեր թեմաներով, աջակցում են նրանց բարի խոսքով և խորհուրդներով:

Հնոտի հավաքող

XIX-XX դարերում Ռուսական կայսրությունում և ԱՄՆ-ում եղել են աղբի և օգտագործված, հին կտորեղենի գնորդներ, դրանք օգտագործում էին որպես նախնական հումք կրկնակի վերամշակման համար: Հնոտի հավաքողները բնակչությունից գնում էին վուշե և բրդյա հնոտիներ, պարաններ (որոնցից նորից թուղթ կամ կտորեղեն էին պատրաստում), ոսկորներ, որոնցից սոսինձ և պարարտանյութեր էին արտադրում, ինչպես նաև լվացված շշեր և դրանց կափարիչները: Մասնագիտությունը ծաղկում էր ապրում. հենց միայն Փարիզում 1884 թվականին հաշվառում էին մոտ 50.000 հնոտի հավաքողներ: Արդյունաբերության զարգացման  և նոր տեխնոլոգիաների ներդրման արդյունքում աղբի մեծ մասը փոխարինվում է այլ բաղադրիչներով (օրինակ, պարարտանյութ ձեռք է բերվել ոչ թե ոսկորներից, այլ ֆոսֆատներից), արտադրողները ավելի պահանջկոտ էին դառնում՝ հումքի որակի հետ կապված, և հնոտիներ հավաքողների աշխատանքը աստիճանաբար անկում ապրեց:

Սառույց տեղափոխողներ

Տարվա տաք եղանակներին սառույցի պատրաստման և պահպանման պրակտիկան շատ երկրներում գոյություն ուներ, բայց 19-րդ դարում սառուցի վաճառքի մի ամբողջ արտադրություն ձևավորվեց: Նկարում պատկերված են աղջիկներ, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մասնագիտացել  էին բնակիչների տներ սառույց տեղափոխելու գործում: Տեսնելով, թե ինչպես են սառույցի հսկա կտորը անմիջապես ճանապարհի եզրին դնում, հասկանում ես, որ 19-րդ դարի սկզբներին առանձնապես չէին մտածում մթերային ապրանքների հիգիենայի մասին:

Պինսպոտեր

Պինսպոտերն այն մարդն է, ով ձեռքով դասավորում է բոուլինգի կեգլիները և նետելու գնդիկները վերադարձնում խաղացողներին: Աշխատանքի դիմաց քիչ էին վճարում, հատկապես գիշերային աշխատողներին, դրա համար էլ այդ գործով ավելի շատ զբաղվում էին անչափահաս տղաները: Այս մասնագիտությունը մեծ պահանջարկ ուներ մինչև 1936 թվականը, քանի դեռ չէին ստեղծվել  մեքենա-պինսպոտերները, որից հետո ձեռքի աշխատանքի անհրաժեշտությունը վերացավ:

Դաշնակահար կամ տապյոր

Դաշնակահարի մասնագիտությունը անհրաժեշտություն էր համր ֆիլմերի դարաշրջանում, որոնք երաժշտական նվագակցություն  էին պահանջում: Դաշնակահարները իմպովիզացիաներ էին անում՝ հանպատրաստից ընտրելով երաժշտական թեմաներ էկրանին կատարվող դեպքերին համապատասխան: Մասնագիտության անունը առաջացել է անգլերեն tap բառից, որ նշանակում է հարվածել: Տապյորը կամ դաշնակահարը իրականում ստիպված էր հարվածել դաշնամուրի ստեղներին, որ ձայն հնչեցներ էժանագին դաշնամուրներից, քանի որ որպես կանոն՝ կինոթատրոնները գումար չէին ծախսում բարձորակ երաժշտական գործիքներ ձեռք բերելու համար:

Աղբյուրը՝ այստեղ:

Թարգմանությունը՝  Քոլեջի 1-2 կուրսի սովորողների

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s