Իմ ձեռքբերումների մասին

44968991_1007068349464725_3387183403454431232_n

Արդեն երկու տարի է,  ինչ  սովորում եմ կրթահամալիրի  Քոլեջում: Ուզում եմ պատմել  իմ  ընտած մասնագիտության մասին: Ես հագուստի մոդելավորող եմ: Սիրում եմ կարել ու ձևել, մենք մեր դասերի ընթացքում օգտվում ենք կարի մեքենայից, ես արդեն լավ եմ տիրապետում կարի մեքենային: Արդեն շատ գործեր եմ արել: Ինձ համար վերջերս մի կիսաշրջազգեստ եմ կարել թավշյա կտորից:

Աշխատանքի մեծ մասը ինքս եմ արել, իհարկե, ինձ մասամբ օգնել է ավագ քույրս: Ես հիմա սիրով ու հաճույքով եմ հագնում իր կարած կիսաշրջազգեստը: Կարել եմ նաև մի պայուսակ անջրանցիկ կտորից: Պայուսակի վրա ապլիկացիոն աշխատանք եմ արել: Գեղեցիկ է ստացվել, հաճույքով եմ կրում այդ պայուսակը: Մի որոշ ժամանակ առաջ մենք տիրապետեցինք բատիկային: Ես նույնիկ ինձ համար գունավոր շարֆ պատրաստեցի: Հիմա աշխատում ենք ուլունքներով:  Արդեն պատրաստել ենք նախշը, հարկավոր է ասեղնագործել ուլունքները: Ես մի հետաքրքիր կոստյում էլ եմ կարել, ավելի ճիշտ՝ ժակեթ: Դա միագույն կտորից կարված հագուստ է` լայն, ծոպավոր թևերով: Ինձ շատ է դուր գալիս, ես սիրում եմ այդպիսի, նորաոճ, էքտրավագանտ հագուստներ: Շատ եմ ուզում խորացված տիրապետել իմ մասնագիտությանը: Ինչքան սովորում եմ, այնքան համոզվում եմ, որ շատ բան կա սովորելու և այնքան շատ եմ սիրում ու նվիրվում իմ մասնագիտությանը: Վստահ եմ, որ կհասնեմ իմ երազանքին ու հաջողություններ կունենամ իմ մասնագիտության ոլորտում:

Աննա Աղամալյան, Քոլեջ, 2-րդ կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s