Ես Հակոբ Հակոբյանն եմ, Քոլեջում ընտրել եմ «Զարդակիրառական արվեստ» մասնագիտությունը: Մինչև Քոլեջ գալը՝ ես զբաղվել եմ քանդակագործությամբ իմ հայրենի քաղաքում՝ Սևանում: Մեր դպրոցում Երևանից եկած մասնագետ կար, նա էլ ինձ սիրել տվեց քանդակագործի մասնագիտությունը: Ես սկսեցի կենդանիներ քանդակել: Այստեղ՝ քոլեջում, ես հաճախել եմ կրթահամալիրի բրուտանոց, իսկ հիմա իմ մասնագիտական դասընթացը անցկացնում եմ զարդակիրառական արվեստանոցում՝ ընկեր Թերեզայի մոտ: Այստեղ շարունակում եմ կավով աշխատել, բաժակներ եմ պատրաստել, դրանք առանց նախշերի բաժակներ են, դեռ նախշեր չեմ անում: Կարծում եմ՝ դեռ շատ բան ունեմ սովորելու, շատ կուզենայի, որ Քոլեջում նկարչության, գծագրության հատուկ դասընթացներ անցնեի: Դրանք ինձ կօգնեին իմ մասնագիտության մեջ ավելի շատ խորանալու: