Ես Հակոբ Դերմենջյանն եմ։ Քոլեջում սովորում եմ երկրորդ տարին։ Ընտրել եմ համակարգչային տեխնիկայի բաժինը և ունեմ նկատելի առաջընթաց։ Վերանորոգել եմ իմ հեռախոսը և մի քանի այլ տեխնիկական սարքեր։ Մայր դպրոցում ընկեր Սենի հանձնարարությամբ նորոգել եմ հինգ համակարգիչ։ Այդ համակարգիչները տարբեր վանասվածքներ ունեին, մեկի ստեղնաշարը չէր աշխատում, մյուսի սենսորային համակարգն էր վնասված։ Ինձ հաջողվեց նորոգել բոլոր թերությունները։ Ամեն անգամ՝ նոր աշխատանք անելիս, ես համոզվում եմ, որ ճիշտ եմ ընտրել իմ մասնագիտությունը, քանի որ ինչ անում եմ, սիրով եմ անում։ Կարծում եմ՝ ապագայում լավ մասնագետ կլինեմ։
Հակոբ Դերմենջյան, Քոլեջ, 2-րդ կուրս