Մենք բոլորս սովորել ենք դպրոցում, մեզանից շատերը նույնիսկ ավարտել են այն մեդալով: Բայց նույնիսկ նրանք չեն կարող պատասխանել մի քանի սովորական, երբեմն նաև մանկական հարցերի: Օրինակ` ինչո՞ւ ենք մենք փռշտում արևից, ինչո՞ւ է մարդը դողում, երբ վախենում է, կամ ինչո՞ւ է վնասակար նայել էլեկտրազոդմանը:
AdMe.ru-ն հավաքել է տասը հեշտ և հետաքրքիր հարց, որոնց ամեն չափահաս մարդ չէ, որ կարող է ճիշտ պատասխան տալ:
Ինչո՞ւ են մարդիկ փռշտում, երբ նայում են պայծառ լույսին:
Գիտեք, որ երբ արևային պայծառ օրը մարդիկ դուրս են գալիս բակ, ապա նրանց 18–35 %ը անպայման փռշտում է, քանի որ վատ ուսումնասիրված գենետիկական առանձնահատկություն ունեն: Անսպասելի փռշտալու ֆենոմենը առաջանում է, երբ պայծառ լույսը, գրգռում է աչքի տեսողական նյարդը, ազդում այն ռեցեպտորների վրա, որոնք պատասխանատու են փռեշտոցի համար: Բանն այն է, որ տեսողական ռեցեպտորները գտնվում են հոտառականի կողքին, և դրանք բոլորը հավաքվում են ուղեղում մոտավորապես միևնույն կետում: Այսպիսով ուղեղն արձագանքում է տեսողական ազդակին այնպես, ինչպես հոտառականին, նրան թվում է, որ օրգանիզմ է թափանցել օտար մարմին: Ուղեղը անմիջապես տալիս է հրաման ազատվել այդ օտար նյութից և կարգավորում փռշտալու գործընթացը:
Ինչո՞ւ է վնասակար նայել էլեկտրական զոդմանը:
Բոլոր մարդիկ դեռ մանկությունից գիտեն, որ չի կարելի նայել էլեկտրազոդմանը, որովհետև դա վնասակար է աչքերի համար: Իսկ ինչո՞ւ հենց ամեն մարդ չգիտի: Բանն այն է, որ էլեկտրազոդման աշխատանքների ժամանակ առաջացող լույսը պարունակում է մեծ քանակությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթներ, որոնք բացասական են ազդում աչքի լորձաթաղանթի, եղջերաթաղանթի, նռնակի և ոսպնյակի վրա: Ուրիշ խոսքերով ուլտրամանուշակագույն ճառագայրները առաջացնում են եղջերաթաղանթի այրվածքներ, որոնք երևան են գալիս էլեկտրազոդումին նայելուց մի քանի ժամ հետո: Դա արտահայտվում է աչքերում ավազ լինելու, կարմրելու և արցունքոտվելու ձևով: Լրիվ առողջացումը լինում է մի քանի շաբաթ հետո, ուստի համառորեն խնդրում ենք էլեկտրազոդմանը չնայել, եթե դուք հատուկ դիմակով չեք:
Որտե՞ղ է ավելի ցուրտ, Հարավային թե Հյուսիսային բևեռում:Երկարամյա օդերևութաբանական տվյալները փաստում են, որ Հարավային բևեռում ավելի ցուրտ է, քան Հյուսիսայինում: Տարեկան միջին ջերմաստիճանը Հյուսիսային բևեռում -34 °С է, Հարավային բևեռում` -48,9 °С: Բանն այն է, որ Հյուսիսային բևեռը գտնվում է օվկիանոսի միջնամասում` ծովի մակարդակից մի քանի մետր բարձրության վրա, որն իր հերթին գործում է որպես տաք շտեմարան: Իսկ Հարավային բևեռը հեռու է ծովային տարածքներից և գտնվում է Անտարկտիդայի կենտրոնում ծովի մակարդակից 2800 մ բարձրության վրա, դրան ավելացրած` արևային լույսի մեծ մասը, որ է հասնում նրա արտաքին մակերևույթին, ծածկված է սպիտակ ձյունով: Դրա համար էլ Հարավային բևեռը Երկիր մոլորակի վրա առանձնանում է իր ամենացուրտ կիմայով:
Լինո՞ւմ են արդյոք ձյան միանման փաթիլներ:
Այս հարցի պատասխանը կախված է նրանից, թե ինչպես որոնել միանման փաթիլներ: Ինչպես հաստատում է Կալիֆորնիայի համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր Քեննետ Լիբերեխտը, եթե մանրադիտակով դիտենք ձյան փաթիլների ձևերը, ապա տեսականորեն կարելի է գտնել երկու միանման փաթիլ: Բայց եթե դրանք դիտարկենք մոլեկուլյար մակարդակով, ապա երկու միանման փաթիլ երբեք չենք գտնի: Բանն այն է, որ սովորական միջին չափի ձնաբյուրեղը կարող է կրել իր մեջ 10-ից 18 աստիճանի ջրի մոլեկուլ: Ջրի այդ մոլեկուլները պատահական սկզբունքով են վերածվում բյուրեղների` ձևավորելով միաժամանակ վեցանկյուն վանդակ: Դրա համար էլ հավանականությունը, որ ձյան երկու բյուրեղ կարող են ունենալ նույն մոլեկուլի նմանատիպ հորինվածք, իրականում հավասար է զրոյի:
Ինչո՞ւ կեչիների սպիտակ կեղևի վրա սև բծեր կան: Թե ինչու են կեչիները սպիտակ, բացատրել է ռուս մեծ քիմիկոս Տավի Լովիցը 18-րդ դարում: Նա կարողացել է ծառի կեղևից առանձնացնել օրգանական բյուրեղային նյութ, որն անվանվել է բետուլին: Բետուլինը կոշտ նյութ է, որի շնորհիվ կեղևը ունենում է շատ ամուր կառուցվածք, որը թույլ չի տալիս ջուր ու օդ թափանցելու՝ պաշտպանելով ծառը ուժեղ ցրտերից: Բայց քանի որ կեղևի բջիջներին օդ է անհրաժեշտ, օգնության են գալիս սև շերտերը՝ ոսպահատիկները: Նրանք ավելի փխրուն կառուցվածք ունեն, բջիջների միջև եղած հեռավորությունը ավելի մեծ է, և ծառը կարող է շնչել: Իմիջիայլոց, նշենք, որ գոյություն ունեն հարյուրավոր տեսակի կեչիներ և բոլորի մոտ չէ, որ սպիտակ կեղևի վրա սև շերտեր կան: Կան կեչիներ՝ մուգ, նույնիսկ կարմրաբալագույն կեղևով:
Աղբյուրը՝ այստեղ:
Թարգմանությունը՝ Անաստաս Սահակյանի, Քոլեջ, 2-րդ կուրս