Հետաքրքիր փաստեր Հայաստանի մասին

26909265-image-crop-2135x1713-1540385064-728-5f99231354-1540472702

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի մայրաքաղաքը դարձավ 2800 տարեկան, և կարելի է նախանձել այն մարդկանց, ում  հաջողվել է ներկա գտնվել այդ շքեզաշուք տոնին: Սակայն այս հյուրընկալ և արևոտ երկիր այցելելու համար որևէ առիթ պետք չէ:  Մեր հոդվածից դուք կիմանաք, թե ինչու են Երևանը անվանում Արևելյան Փարիզ և ում են ոգեշնչել հնագույն ոտնամանները(մոքասինները): Իսկ որպես բոնուս՝ կպատմենք, թե ինչպես նկատելիորեն գումար խնայել շրջագայությունների վրա, ստանալ զեղչեր ռեստորաններում և անվճար այցելել թանգարաններ:

Նրանք, ովքեր գոնե մեկ անգամ եղել են Հայստանում, պարտադիր վերադարձել են այստեղ հոգեկան անդորրի, համեղ ուտելիքի և մաքուր օդի համար, սեփական հոգու մի մասի ետևից, որն այստեղ թողնում է յուրաքանչյուր զբոսաշրջիկ: Իսկ նրանց համար, ովքեր դեռ չեն հասցրել այցելել ու ծանոթանալ այդ հոյակապ երկրին, AdMe.ru հավաքել է ամենածանրակշիռ փաստարկները, որոնց հետևելով պետք է թողնել բոլոր ծանոթ երթուղիները և ուղևորվել մի ճամփորդության, որից  դուք վերադառնալու եք լիովին ուրիշ մարդ դարձած:

Երևանում շատ են բացօթյա տաղավարներով տարատեսակ սրճարանները, որի համար զբոսաշրջիկները Երևանը սիրով կոչում են Արևելյան Փարիզ։ Հաճույք է գիշերով շրջել քաղաքում։ Չկա հեղձուցիչ տոթը (Հայաստանում կա երեք հարյուր արևոտ օր), փողոցները պայծառ լուսավորված են լապտերներով և անվտանգության մակարդակը բավական բարձր է։

Հայերի համար երեկոյան զբոսանքը հաճելի ավանդույթ է, որի շնորհիվ նրանք հաղորդակցվում են և կիսվում նորություններով։ Դրա համար էլ ամեն երեկո դուք կարող եք հայտնվել իրադարձությունների կենտրոնում, ինչ-որ մեկը անպայման զրույցի մեջ կմտնի ձեզ հետ:
Հենց առաջին  երեկոյի ընթացքում  դուք կհասկանաք, որ այստեղ մենակ մնալը պարզապես անհնար է:

Հայերը ստեղծագործական ժողովուրդ են, այնպես որ մայրաքաղաքում ցուցահանդեսային դահլիճներ շատ կտեսնեք: Անպայման այցելեք «Կասկադ» պատկերասրահը. ժամանակակից արվեստն այստեղ պատշաճ մակարդակի վրա է, դուք կզարմանաք արվեստի օբյեկտների անսովոր գաղափարներով և դրանց իրագործամբ: Օրինակ, առյուծը, որը պատկերված է վերևում, պատրաստված է մեքենայի անվադողերից:

Հայաստանի իրական գանձը հայ ժողովուրդն է: Նախևառաջ, հենց նրանց շնորհիվ է հաճելի այս երկիրը ճանաչելը: Հայ ժողովրդի պատմությունը աներևակայելի հարուստ ու բարդ է, բայց քիչ ազգեր կարող են զարմացնել իրենց  զգացմունքայնությամբ և հյուրընկալությամբ: Կովկասյան հյուրընկալությունն ավելի լավ է, քան որևէ թերապևտիկ բուժում, այնպես որ եթե  ցանկանում եք մի մեծ ընտանիքի մասնիկը զգալ, ընտրեք ոչ թե խոշոր հյուրանոցներ, այլ մասնավոր հյուրընկալ տներ: Տանտերերը  հետաքրքիր պատմություններ կպատմեն և ամբողջությամբ հոգ կտանեն ձեր մասին: Սեղանի վրա անպայման գինի կամ կոնյակ դրված կլինի.  պատրաստվեք կենացներ ասելուն: Սակայն հայերի երակներում, գինի և կոնյակ չի հոսում, այլ սուրճ: Այս անուշահոտ խմիչքը խախտում է ժողովրդականության բոլոր գրառումները, օրվա ընթացքում նրանք շատ հաճախ են խմում դա, նույնիսկ շատ: Ամեն ընտանիք ունի սուրճ եփելու իր սեփական գաղտնիքը:

Աղբյուրը՝ այստեղ:

Թարգմանությունը ռուսերենից Քոլեջի 2-1 կուրսի սովորողների

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s