20-րդ դարի կոսմետիկայի և պարֆումերիայի ասպարեզի ամենահայտնի սկանդալները

1436452998_fb49

Էքստրավագանտ ոճաբան Իվ Սեն-Լորանը իր ժամանակին հասցրել է ցնցել հասարակությանը ոչ միայն  հագուստի յուրահատուկ հավաքածուներով, այլև սկանդալային օծանելիքներով։  Այսպես 1977 թվականին  միջազգային սկանդալ բռնկվեց նրա մի  նոր «Opium» կոչվող օծանելիքի համար։

Հենց իր՝  ոճաբանի մտահաղացմամբ, այսպիսի չկրկնվող օծանելիքի անվանումը պետք է նշանակեր  գայթակղություն, կրքոտ սեր, ու նոր բրենդին մի քիչ էկզոտիկա հաղորդեր։ Բայց այդպես չեղավ։ Իվ Սեն-Լորանին մեղադրեցին  թմրանյութերի գովազդման մեջ: Ավստրալիայում ընդհանրապես արգելեցին այդ օծանելիքը, իսկ Մերձավոր Արևելքում անգամ չէր կարելի հիշատակել այդ օծանելիքի անունը:

Ակտիվիստներն Ամերիկայում ստեղծեցին հատուկ կազմակերպություն, որը փորձում էր ամեն հնարավոր միջոցներով փողզիջման գնալ նորույթի հետ։ Սակայն  բոլոր ջանքերը հաշվարկված էին․ ինը ամսվա ընթացքում օծանելիքի վաճառքով զբաղվող կազմակերպությունները մոտ երեք միլիոն դոլար աշխատեցին։ Ինչպե՞ս արձագանքեց Իվ Սեն-Լորանը  նման մեղադրանքներին և վրդովմունքին: Նա  անգամ փորձ  չարեց արդարանաու կամ փոխելու սկանդալային օծանելիքի անվանումը։

Ճիշտ հակառակը՝ ոճաբանը իսկական մարտահրավեր նետեց իր հակառակորդներին՝ 1978 թվականին կազմակերպվելով  մի երեկույթ,  որի արժեքը մեր օրերում հասնում է 1,3 մլն․ դոլլարի։ Երեկույթին ներկա հյուրերի ցուցակը հասնում էր 800 մարդու, որոնց թվում էին Շերը, Թրյումեն Կապոտը, Նան Կեպները։  Իրադարձությունները տեղի էին ունենում մի շքեղագույն նավի տախտակամածի վրա, որ ձևավորված էր ծովահենային ոճով։  Ավելացրեք դրան նաև Բուդդայի 450 կիլոգրամանոց արձանը և մոտ 2000 սպիտակ օրխիդեաները, որոնք հատուկ բերված էին Հավայան կղզիներից։ Արևելյան թեման անտեղի չէր ընտրված, չէ՞ որ Հնդկաստանը, Թաիլանդը և Լաոսը այդ ժամանակ   դեպի Եվրոպա և ԱՄՆ օպիումի  հիմանկան մատակարարներն էին։

Աղբյուրը այստեղ:

Թարգմանությունը ռուսերենից՝ Քոլեջի 2-րդ կուրսի ուսանողների

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s