Գարնանային մատներկ, նոր տենդենցներ

1459165547_4cb7

Գարնան գալուստի հետ մենք բոլորս երազում ենք լավ շրջադարձերի մասին։ Շատ աղջիկներ ձգտում են ստեղծել իրենց նոր բնական կերպարը, փոխում են սանրվածքը և գնում  նոր հագուստներ։ Եվ այս դեպքում անհնար է անտեսել գարնանային մատներկը, որն առանձնանում է  որոշ առանձնահատկություններով։ Արդի նորաձևությունը կողմնակից է կարճ կամ միջին երկարությամբ եղունգներին, հարթ կլորացված ձևերին։ Երկար եղունգները այլևս նորաձև չեն, բացի այդ պետք է հրաժարվել նաև քառակուսի և սուր անկյուններով եղունգներից։ Նորաձև են կլոր, նշաձև եղունգները։ Սիրելի քառակուսի եղունգները կարելի է կլորացնել՝ ծայրերից կտրելով։

Ընդունված երանգներ են  նուրբ, պաստելային գույները՝ վարդագույնը, պայծառ փիրուզագույնը, մանուշակագույնը, կիտրոնի, բեժի և կաթնայինի երանգները։ Միևնույն ժամանակ, պայծառ գույների սիրահարները պետք է ընտրեն դասական կարմիրը կամ սալորագույն լաքերը:

Որպես հիմք ընտրելով տարբեր երանգներ՝ գարնանը  կարող եք նկարել երկրաչափական նախշեր կամ պատկերներ՝ հստակ գծերով:

Մատներկ անելիս ընտրեք այս  սեզոնին համահունչ պաստելային երանգներ:
Ժամանակակից  կարող են լինել գծավոր շերտերը, որոնք ընդգծում են ֆրենչի ուղղությունները՝ դարձնելով դրանք ավելի արտահայտիչ:
Եղունգներին կարող եք պատկերել կակաչներ, միմոզաներ, անմոռուկներ և գարնանային այլ ծաղիկները, որոնցով մենք այնպես ուրախանում ենք գարնան առաջին օրերին: Մատներկի սկսնակ մասնագետների համար այնքան էլ հեշտ չէ այդպիսի աշխատանք անելը, ուստի խորհուրդ ենք տալիս դիմել վարպետ մասնագետի կամ ընտրել ավելի պարզ տարբերակ:
Ոչ բարդ պատկերներ կարող է անել ցանկացած աղջիկ: Նուրբ վրձինով նկարում ենք  կանաչ խոտ և տերև: Սպիտակ լաքով նկարում ենք կաթիլներ՝ ծայրերը զիգզագներով, և հովտաշուշանը պատրաստ է: Մյուս եղունգների վրա  կարելի է հաջողությամբ ֆրենչ անել՝ համադրելով գարնանային մատներկի հիմնական տենդեցները: Մատներին կարելի է նկարել տարբեր ծաղիկներ՝ ընտրելով պարզ կամ բարդ պատկերներ: Հաճախ կարելի է օգտագործել հատուկ շտամպեր կամ արհեստական նախշեր:

Աղբյուրը՝ այստեղ:

Թարգմանությունը՝ Մարինե Հակոբյանի, Անի Ղազարյանի, Անուշ Ասատրյանի, Քոլեջ, 3-րդ կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s