20-րդ դարի առաջին կեսի դիմահարդարման պատմությունից

1446730381_f5b5

Քսաներորդ դարի սկզբին արիստոկրատական գունատությունը մնում էր մոդայի մեջ։ Այդ պատճառով էլ բարձր խավի կանայք աշխատում էին արևի տակ քիչ լինել,  հետևել դեմքի մաշկի խնամքին՝ աշխատելով պահպանել նրա փափկությունը, հարթությունը և ճերմակությունը։ Չափից ավելի շպարվելը համարվում էր վատ ճաշակի նշան, դա ավելի շատ ընդունված էր որպես դերասանուհիների և թեթևաբարո կանանց չափանիշ։ Եվ այն, ինչ կարող էին իրենց թույլ տալ ժամանակի մոդայիկ կանայք, մի քանի տուփ կարմրաներկն էր  այտերի, կոպերի և շրթունքների համար, նաև կիտրոնի հյութ և դիամփոշի՝ դեմքի մաշկը ավելի սպիտակ դարձնելու համար։

Անցած դարի սկզբին դիմահարդարվելու առանձնահատկությունն այն էր, որ պետք էր շպարվել այնպես, որպեսզի դա աննկատելի լիներ։ Ձգողությունը դեպի բնական գեղեցկությունը, որ հատուկ էր 19-րդ դարին, շարունակում էր գերակշռել։

Աչքերն ընդգծելու համար պետք էր բարակ շերտով կոպերի վրա քսել մի քիչ մոխրագույն, շագանակագույն կամ կիտոնի երանգի քսուք։ Շրթունքները թույլատրվում էր քսել միայն ոչ վառ գույներով։ Ամենայն հավանականությամբ, դուք գիտեք կանանց հնարքներից մեկը. երբ շրթներկ չկա ձեռքի տակ, իսկ շուրթերը պետք է ավելի վառ ներկել, ապա պետք է դրանք մի փոքր կծոտել, որպեսզի արյունը հորդի դեպի  հյուսվածքները։ Եվ այսպես, այդ դարի պատշաճ կնոջ շուրթերը չէին կարող ավելի վառ լինել այդ վարդագույն երանգից։ 1920-ականների հիմնական միտումներն էին ժապավենաձև շուրթերը և զարմանալիորեն բարակ հոնքերը։ Վառ դիմահարդարումը դադարեց լինել ինչ-որ ամոթալի բան, իսկ կանայք կարողացան բացահայտորեն գնել դեկորատիվ շպարի առարկաներ, և գրեթե բոլոր խանութներում և դեղատներում հայտնվեցին դրանց բաժինները։

Եվ կրկին անհնար էր առանց Հոլիվուդի։ Հեռուստադիվա Կլարա Բոուի կերպարը լեգենդար դարձավ՝ արտահայտիչ մուգ աչքեր և «ժապավենով» շրթեր։ Դրանից հետո կանայք առանձնահատուկ ուշադրություն սկսեցին դարձնել հենց շուրթերի ձևին։ Մոդայի մեջ էր մնում մաշկի գունատությունը, բայց փղոսկրի գույնի դեմքի վրա ողջունելի էր առողջ, երիտասարդական կամրությունը։ Ինչպիսի՞ դիամհարդարում էին նախընտրում 1920-ական թվականների կանայք։

Աչքեր՝  բազմատեսակ ստվերաներկեր և պարտադիր Կայալի սուրմայով։ Վերջինս հայտնի դարձավ փարավոն Թութանհամոնի շիրիմը հայտնաբերելուց հետո։ Եգիպտական կերպարների էկզոտիկան ուղղակի հմայում էր։
Առաջին անգամ կանայք սկսեցին իրեց հոնքերը հանել՝ ուղղությունը փոխելով,  ավելի մոտեցնելով  քունքամազերին։
Ամենատարածված շուրթերը «ժապավենաձև» շրթունքներն էին։ Աղջիկը պետք է ունենար փոքրիկ և կոկիկ  բերան, այդ իսկ պատճառով շրթներկը քսում էին՝ չհասնելով շրթունքների բնական վերջնագծին։

Թարթիչների սևաներկը համեմատաբար նոր կոսմետիկ նյութ էր, այդ պատճառով ոչ մի մոդայիկ կին չէր կարող անտարբեր անցնել նրա կողքով։ Կարմրաներկը քսում էին ոչ թե եռանկյան ձևով, ինչպես ընդունված էր անցյալում, այլ շրջանակներով, որոնք դեմքի ձևը դարձնում էր ավելի կոկիկ։
Պահանջված դարձավ եղունգների լաքը, և այդ առումով Revlon ընկերությունը իր հավասարը չուներ։ «Լուսինային մատնահարդարումը» շատ մոդայիկ էր համարվում, երբ եղունգի ծայրը ուրիշ գույնով էին ներկում։ Եթե ​​Ձեզ դուր եկավ 1920-ականների դիմահարդարումը, ապա այս ժամանակակից վարպետության դասը նույնպես արժանի է ձեր ուշադրությանը:

Աղբյուրը՝ այստեղ: 

Թարգմանությունը ռուսերենից՝ Մերի Հաջյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s