Ամանորը Ճապոնիայում

fdsc-k7

Ամանորի գիշերը ճապոնացիները գնում են դեպի լեռները կամ ծովը, որտեղ արևի առաջին ճառագայթների հետ ծափահարում են՝ ճանապարհելով հին և դիմավորելով Նոր տարին։ Հին տարվա տոնումը և Նոր տարվա դիմավորումը խորհրդանշական հիշեցում է, որ պետք է անցյալը թողնել ետևում և ուրախանալ նոր հեռանկարներով գալիք տարում։ Ճապոնիայում գոյություն ունի մի ավանդույթ, համձայն որի՝ տունը զարդարում են ուռենիների կամ բամբուկի ճյուղերի ծաղկեփնջերով, որից կախված էին «մոճի»՝ բրնձի ալյուրից պատրաստած լոշիկներ, նաև բրնձաբլիթներ թռչունների, ձկների, ծաղիների տեսքով։ Այս ամբողջ կոմպոզիացիան դրվում է երևացող տեղում, որպեսզի Տոսիգամի աստվածը տուն մտնելիս չմոռանա Նոր տարուն հոգ տանել տանտերերի մասին։ Իսկ դարպասի դիմաց կամ տան մուտքի մոտ կախում են Կադոմացու սոճուց պատրաստած զարդեր, որոնք խորհրդանշականորեն պաշտպանում են տունը բոլոր չարիքներից: Դա ողջույն է ամանորյա տոնի աստվածուն։ Մեծ կոմպոզիցիաներ են թեք կտրված բամբուկի ճյուղերից, մանր, կարմիր հատապտուղներով, ձրխոտի ճյուղերով, մանդարիններով, մեկ-մեկ մամուռների և չորացրած ծովախեցգետինների փնջով պատրաստած զարդերը։ Յուրաքանչյուր զարդ իր մեջ կրում է խորհրդանշական իմաստ՝բամբուկ — ամրություն, սոճի — երկարակեցություն, սալոր — կենսունակություն, բրնձի ծղոտ — բարգավաճում: Նաև կարևոր խորհրդանշական հատկանիշն է փոցխը։ Յուրաքանչյուր ճապոնացի մտածում է, որ դա անհրաժեշտ է, որպեսզի Նոր տարում հնարավոր լինի «փոցխել» երջանկությունը։ Բամբուկից պատրաստած փոցխերը՝ կումադե, պատրաստում են 10սմ-ից մինչև 1,5մ չափսերով և զարդարում են դրանք տարբեր նկարներով և թալիսմաններով։ Արդեն հազար տարի է ճապոնական Նոր տարին տոնում են զանգի ղողանջների ներքո։ Ուղիղ կեսգիշերին բուդդայական տաճարնեից ղողանջում է 108 հարված, որը խորհրդանշում է 108 մարդկային վնասկար գայթակղությունները։ Ճապոնիայում գոյություն ունի սնահավատություն, որ եթե ծիծաղես զանգակի վերջին զարկի հետ, ապա մյուս ամբողջ տարին լի կլինի երջանկությամբ և ուրախությամբ։ Ամանորյա տոների ընթացքում շատ ճապոնացիներ գնում են իրենց հայրենի վայրերը, այցելում են տեղական տաճարներ՝ աղոթելու իրենց և իրենց սիրրելիների հաջողության համար գալիք տարում։ Կանայք և աղջիկները այդ հավագյուտ իրադարձության համար կրում են գունագեղ կիմանո։ Փողոցում ճապոնացինեը իրար ողջունում են այս բառերով․«Ակէմասիտէ օմէդէտօ գօդզաիմասու», որը նշանակում է «Շնորհավոր գալիք տարին»։

Թարգմանությունը ռուսերենից՝ Մերի Հաջյանի, Քոլեջ, 2-2կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s