Եղունգները կարգի բերելու համար պարտադիր չէ գնալ մատնահարդար վարպետի մոտ. կարելի ինքնուրույն գլուխ հանել այդ գործից։ Ժամանակակից կանանց հասանելի է դասական և եվրոպական մանիկյուրը։
Դասական մանիկյուր։ Եղունգները կտրում ենք՝ հավասարեցնելով նույն երկարությանը, խարտում՝ գործիքը շարժելով միևնույն ուղղությամբ։ Ապա փափկեցնում ենք եղունգների կողքի մաշկը՝ ձեռքերը պահելով գոլ ջրով ամանի մեջ, հետո տեղաշարժում ենք եղունգների եզրերի ավելորդությունները ու հեռացնում ունելիով։ Եղունգների ու մաշկի վրա քսում են վիտամինային յուղ։
Եվրոպական մանիկյուր։ Այս տարբերակը բացառում է եղունգի եզրերի հեռացումը սովորական ճանապարհով։ Դրա փոխարեն եղջրացած մաշկի վրա լցնում ենք մրգաթթուներից պատրաստած հատուկ լուծույթ, որը փափկեցնում է մաշկի բաղադրությունը, հետո իրականացնում ենք անցակալի կոշտուկների հեռացում սովորական փայտիկի միջոցով։ Այս գործողությունը պակաս ցավոտ է, քան դասական տարբերակը։ Եթե դրանից առաջ եղունգների եզրերի ավելորդ մաշկը հեռացրել ենք սովորական տարբերակով, ապա լավ արդյունքը նկատելի կլինի մի քանի անգամ անելուց հետո, քանի որ աճած մաշկը նկատելի կոշտ է, և այն հեռացները մեկ անգամով առանց կտրել-հեռացնելու տարբերակի բավականին դժվար է։
Աղբյուրը՝ այստեղ:
Թարգմանությունը ռուսերենից՝ Մերի Հաջյանի, Քոլեջ, 2-րդ կուրս