Էլիզաբետ Ֆ. Լոֆտուս — հոգեբան, արդեն 30 տարուց ավելի է, ինչ աշխատում է մարդկային հիշողության ուսումնասիրության վրա: Նրա մեթոդները շատերի կողմից հակասական են համարվում էթիկայի տեսանկյունից, բայց դրանք հստակորեն ցույց են տալիս, թե ինչքան ճկուն է մեր հիշողությունը: Պարզվում է, որ ստիպել մարդուն «հիշել» այն, ինչ չի եղել, այնքան էլ դժվար չէ, և դրանից հետո փոխվում է նրա անձը, հայացքները և նախասիրությունները: Մենք AdMe.ru- ում ցանկանում ենք ձեզ հետ կիսել Էլիզաբեթի և նրան հետևողների ամենահետաքրքիր փորձերը: Բայց զգույշ եղեք, այն կարող է ձեզ ստիպել նորովի նայել ձեր սովորական, մանկական հիշողություներին:
Իր առաջին ուսումնասիրություններից մեկում Էլիզաբեթ Լոֆտուսը սկսել է ուսումնասիրել ճանապարահային պատահարները և հայտնաբերել է այն, ինչը հետո կանվանվի «ապատեղեկատվության էֆեկտ»: 45 «փորձառու» ուսանողներ սկզբում դիտել էին վթարի տեսահլովակը, ապա լրացրել հարցաթերթիկը: Կային բազմաթիվ հարցեր, բայց գլխավորը մեկն էր: 9 անձի համար այն այսկերպ էր. «Տեսահոլովակում ի՞նչ արագությամբ էին սլանում մեքենաներն այն պահին, երբ բախվեցին միմիանց»: Մնացածի մոտ «բախվեցին» բառի փոխարեն «դիպան», «հարվածվեցին», «կոտրվեցին», «հագան միմյանց» բառերն էին: Արդյունքները ցույց տվեցին, որ «բախվեցին» բառը օգտագործելիս մեքենաներին վերագրվում է առավելագույն արագությունը` 65 կմ / ժ:
Այլ փորձարկումներում ազդեցությունը հաստատվեց: Օրինակ, դրանցից մեկում փորձի մասնակիցներին ցույց տվին տեսահոլովակ՝ ճանապարհային պատահարով, իսկ հետո հիշեցրին, որ այնտեղ կար «Զիջի´ր ճանապարհը» նշանը (չնայած տեսանյութում հստակ երևում է «Ստոպ» նշանը): Հետո, երբ անհրաժեշտ էր հիշել մանրամասները, շատերն իրենց հիշողությունները կառուցրել էին ստացած սխալ տեղեկատվության հիման վրա:
Ի՞նչ է ապացուցվում:
Ձևակերպումը մեծ նշանակություն ունի: Ցանկացած արտաբերված խոսք և հարց կարող են ձևափոխել հիշողությունը: Ճիշտ հարցեր տալը մի ամբողջ արվեստ է, որը ուսուցանում են, օրինակ, քննիչներին (չէ՞ որ հարցաքննության ժամանակ կարևոր է, որ քննիչը պատահականորեն կեղծ հիշողություն չստեղծի): Մյուս կողմից, այս առանձնահատկությունն ակտիվորեն օգտագործվում է լրագրողների կողմից, և դա ևս մեկ պատճառ է՝ավելի քննադատորեն վերաբերվելու այն ամենին, ինչ գրում և ասում են նորություններում:
Աղբյուրը այստեղ:
Թարգմանությունը՝ Հայկ Մկրտչյանի, Քոլեջ, 1-ին կուրս