Իրենց քիմիական բաղադրությամբ խաղողի հատիկները գինու արտադրության համար ավելի հարմար են, քան մյուսները. նրանք պարունակում են 15-ից 25 տոկոս շաքարավազ։ Եթե համեմատության համար վերցնենք տանձի կամ խնձորի պտուղները, ապա դրանց մեջ շաքարավազը միայն 12 տոկոս է։
Եվ դրանով հանդերձ այս բույսը շատ վստահելի է և խնամքի մեջ մեծ ջանքեր չի պահանջում։ Խաղողի վազը աճում է բավականին աղքատ հողերում, և կարողանում է դիամանալ ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններին։ Կան մարզեր զգալի ցուրտ կլիմայիով օրինակ Շամպայնը, և որոշ չափով նաև Մազելը, Ռեյնը։ Բայց մինչև մինուս քսան աստիճան ցրտերին խաղողը չի դիմանում։ Ինչ վերաբերվում է Կենտրոնական Իսպանիայի խաղողագործությանը, ապա այդ վայրերում խաղողը լավագույնս դիմանում է չորային կլիմային։
Խաղողի վազի արմատները հզոր են, դրանք խրվում են շատ խորը հողի մեջ, և առավելագույնս են օգտագործում եղած պայմանները սնվելու համար։ Այնտեղ, որտեղ չոր եղանակային պայմաննները հաճախակի երևույթ են, խաղողի արմատները հասնում են վեց մետր խորության և խոնավություն ձեռք բերում։ Խաղողի մշակության մեջ այն հաճախակի է վարակվում հիվանդություններով, քանի որ իմունիտետ չունի սերիական պեստիցիդների նկատմամբ։
Եթե որպես պատվաստակալ վերցված են ամերիկյան կուտուրական սորտերի ծառաբները, ապա խաղողի վազի դիմացկունությունը հիվանդությունների հանդեպ նկատելիորեն բարձրանում է: Այդ հիվանդություններից են իսկական և կեղծ ալյուրաշատ ցողը, տիզերը, սև փտախտը և այլն։
Աղբյուրը՝ այստեղ:
Թարգմանությունը ռուսերենից՝ Մերի Հաջյանի, Քոլեջ, 2-րդ կուրս