Գինեգործությունը Վրաստանում

Сбор-винограда

Վրաստանը երբեմն անվանում են գինեգործության օրրան։ Եվ դա պատահական չէ. այն հիանալի, պայծառ երկիր է, գինեգործության մշակույթի ամենահին կենտրոններից մեկը։ Այդ մասին վկայում են տարբեր հնագիտական հայտնագործություններ: Այսօր մենք ցանկանում ենք ձեզ ավելի մոտեցնել Վրաստանում գինու արտադրության յուրահատուկ գործընթացին, ինչպես նաև պատմել ձեզ առավելագույնը։ Իսկ եթե դուք ուզում եք այցելել Վրաստան և զբոսնել խաղողի այգիներում և համտեսել ամենահամեղ գինին, թե ինչպես են պատրաստում այն, սիրով կսպասենք ձեզ։

Արդեն 19-րդ դարում վրաց հասարակությունը հասկացավ ավանդական գինեգործության մեթոդների կարևորությունը `որպես պատմականորեն ձևավորված մշակութային երևույթ և որպես վրացական ինքնության պահպանման գործոն Ռուսաստանի կայսրությունում: Բացեվեցին նոր գործարաններ գինու արտադրության համար: Նշենք, որ խորհրդային ժամանակաշրջանում վրացական գինիները լայն ճանաչում ստացան ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ արտասահմանում: Խորհրդային ժամանակաշրջանում Քվիվրիում գինեգործության մեթոդը պահպանվել է գյուղացիների և տեղական համայնքների կողմից, որոնք շարունակում էին պահել գինեգործության ավանդական կերպարը՝ չնայած 1980 թվականին ընդունված խորհրդային ռեժիմի «չոր օրենքին»: 1990-ական թվականներին ԽՍՀՄ փլուզումից հետո գինու արտադրությունը նույնպես փլուզվեց, ինչպես հետխորհրդային երկրների շատ տարածքներում: 2000-ականների սկզբին երկրում իրավիճակը սկսում է աստիճանաբար կարգավորվել: Բացվում են նոր գործարաններ, ասոցիացիաներ և գինու ակումբներ: Այսպես 2010 թվականին Վրաստանում անցկացվեց գինեգործության 33-րդ համաշխարհային կոնգրեսը:

Աղբյուրը՝ այստեղ:

Թարգմանությունը ռուսերենից՝ Հասմիկ Հարությունյանի, քոլեջ, 2-րդ կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s