Խաղողի վազի ծաղկումը ամենակարևոր գործընթացն է: Այս ժամանակահատվածին բնորոշ ցրտահարությունները, կարկուտը, անձրևները, քամիները, չափից ավելի բարձր կամ ցածր ջերմաստիճանը մինչև խաղողի որդի կտրուկ աճը կարող են ոչնչացնել ամբողջ բերքը: Անգամ խաղողագործները, խաղողի որակին հետևելով, սովորաբար ամեն մի վազի վրա մի քանի ավելորդ շիվեր են թողնում ծաղկման շրջանում վատ եղանակի դեպքերի համար: Արդյունքում բարենպաստ եղանակի դեպքում խաղողի վազերն անգամ լավագույն խաղողագործների մոտ ունենում են չափից ավելի շատ պտղագոյացումներ:
Եղանակը միշտ չէ, որ բարենպաստ է խաղողագործության դասական շրջաններում, բայց եթե այդպիսին լինում է, լավագույն որոշումը որոշ ողկույզների հեռացումն է: Խաղողագործների մեծ մասը սպասում է պտղի հասունացմանը, երբ խաղողը սկսում է գունավորվել և հասունանալ, և միայն դրանից հետո է կտրատում անպետք ողկույզները: Բայց այդ ընթացքում խաղողի վազը հասցնում է մեծ էներգիա ծախսել ողկույզի հասունացման վրա: Դրանցից ազատվելը ափսոս է, սակայն դա օգնում է մնացած պտուղների հասունացմանը:
Աղբյուրը՝ այստեղ:
Թարգմանությունը ռուսերենից՝ Գոռ Մովսեսյանի և Միքայել Մուրաջյանի, Քոլեջ, 2-րդ կուրս