Արդյոք շահավե՞տ է աճեցնել սեփական խաղողը

uhod-za-vinogradom-300x200

Խաղողը  մշակովի բուսատեսակ է, որը հայտնի է համաշխարհային մշակության պրակտիկայում ավելի քան 5 հազար տարի: Նա իր օգտակար հատկություններով առաջին տեղում է կանգնած բոլոր մշակաբույսերի մեջ և հատապտուղների թագուհին է համարվում։ Բայց…ոչ մեր տարածաշրջանում։ Այգեգործները վախենում են, որ խաղողի վազը ձմռանը կսառչի, իսկ ամռանը ջերմության անբավարարությունից պտուղները չեն հասցնի հասունանալ, կդառնա թթու և մանր, և որ խաղող աճեցնելը մեծ ծախսեր է պահանջում ու տնտեսապես շահավետ չէ։

Այդպե՞ս է դա իրականում։ Հավատացնում է ձեզ, ո´չ։ Դա հաստատում է Ստավրոպոլի մարզում խաղող աճեցնելու իմ 20-ամյա փորձը։ Իմ Այգեստանում աճում և պտուղ են տալիս  հարյուր խաղողի թփեր։ Եվ ինչպիսի սորտեր՝ Ակմարալ, Կիզիզ֊տան, Դոնական ագաթ, Էլեգիա, Արևային, Երազանք, Ռուսբոլ, Սապերավի, Զեյբել, Նոա և ուրիշ ավելի քան 20 սորտեր։ Հոյակապ համը, բարձր բերքատվությունը հասնում է մինչև 700֊900 գրամի։ Այս տարիների ընթացքում ոչ մի թուփ չի սառել իմ հողամասում, չնայած որ երբեմն ջերմաչափի սանդղակը 30°C֊ից ցածր էր ցույց տվել։ Ասել, որ ես դրան հեշտությամբ եմ հասել, այդքան էլ ճիշտ չի լինի։ Հեշտ չէ։

Սրանք եղել են ամենօրյա ծանր աշխատանքների, ուսումնասիրությունների, փորձերի և սխալների տարիներ։ Ուսերիս ետևում երեք գյուղատնտեսական համալսարաններ են, Ստավրոպոլի մարզի հողերի վրա երկար տարիների փորձը, տարածաշրջանի կլիմայական պայմանների լավ իմացությունը։ Հարյուրավոր գրքեր են կարդացվել, տասնյակ հատուկ ամսագրեր թերթվել, հարյուրավոր փորձեր են իրականացվել։

Նախկին Խորհրդային Միության և հարևան երկրների գիտահետազոտական համալսարանների ներկայացուցիչների հետ հաղորդակցումը և շփումը թույլ տվեցին՝ ընտրելու անհրաժեշտ սորտեր, դրանք հարմարեցնելու մեր պայմաններին և ձևավորելու  խաղողի  մշակման իմ սեփական մեթոդը, գտնել վնասատուների,   հիվանդությունների դեմ պայքարի, վազերի խնամքի, ձմռանը այգեթաղը կազմակերպելու ձևերը։

Աղբյուրը՝ այստեղ: 

Թարգմանությունը ռուսերենից՝ Մերի Հաջյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s