Մի քանի խոսք մշակովի բույսերի և խաղողի խնամքի մասին

xaxox-298x186

Խաղողի վազերի էտումը հաճելի զբաղմունք է, որովհետև դուք դա կանգնած եք անում: Իսկ ելակի թփերի հեռացո՞ւմը: Այս գործողությունն իրականացնելիս ամբողջ ընթացքում կես կռացած դիրքում ես: Նույնը նաև հողը փխրեցնելիս: Ամբողջը՝ ձեռքով, ողջ գործը՝ կռացած, ինչը չես ասի խաղողի համար: Բացի այդ, խաղողի տնկման ժամանակին  համապատասխան՝ 25% — վաղ սորտերից, 25% — ուշահաս սորտերից և 50% միջին հասունություն սորտերից մենք կարող ենք երեք ամիս շարունակ թարմ խաղող օգտագործել: Այնինչ վայրի ելակը կարելի է պահել ընդամենը 25 օր։ Խաղողը տեղից տեղ փոխադրելը շատ ավելի հեշտ է, քան վայրի ելակը։ Այսպիսով՝ ժողովրդի մեջ տարածված երկու սիրած մշակաբույսերի օրինակով մենք կարող ենք եզրակացնել, որ խաղող աճեցնելն ավելի օգտակար է: Ի վերջո, այն կարող է երկար ժամանակ օգտագործվել ինչպես թարմ, այնպես էլ վերամշակված՝ պահածոների, կոմպոտների, հյութերի, գինու տեսքով: Վերջերս ես  արդյունաբերական նպատակներով խաղող աճեցնելու օգուտների մասին խոսեցի «Բունջարաբույծ» ֆերմերային տնտեսության նախկին տնօրեն Ի. Գյուրյանով հետ: Նա ասում է, որ խաղողի աճեցումը երբեք տնտեսապես վնասաբեր չէ, և դա է ապացուցում նաև համաշխարհային փորձը: Արդյոք կապիտալիստը աճեցնո՞ւմ է այնպիսի մի բան, որն անբարենպաստ է և եկամուտ չի տալիս նրան։ Իսկ նա սիրում է հաշվել փողը:

Աղբյուրը՝ այստեղ։ 

Թարգմանությունը ռուսերենից՝  Էմմա Գաբրիելյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s