Յուրաքանչյուր գինեգործ կարող է ինքը որոշել. թե ինչպիսին պիտի լինի իր գինին: Գուցե դա փրփրուն է, սպիտակ կամ վարդագույն: Պահվա՞ծ է կաղնու տակառների մեջ, թե՞ դա ընդհանրապես պարտադիր չէ: Ե՞րբ է գալու շշալցնելու պահը: Այնքա՜ն հարցեր կան:
Որոշ դեպքերում ամեն ինչ շատ ավելի հեշտ է, և գինին ինքն իրեն է ստացում: Լինում է անյպես, որ գինու որակը բարձրանում է՝ եռման ջերմաստիճանը ցածրացնելով, կամ օգտագործվում է խմորման ուրիշ միջոց: Գույություն ունեն այդ գործընթացին միջամտելու հետաքրքիր տարբերակներ, դրանք այն մասնագետներն են, որոնք կոչվում են «Չվող գինեգործներ»։
Այդպես են կոչում այն գինեգործ վարպետներին, ովքեր ունեն միջազգային մակարդակ: Որպես կանոն՝ նրանք կրթություն են ստանում Ավստրալիայում: Նրանց հայտնվելը, նշանավորվում է բարձր ստանդարտների ներդրումով այնտեղ, որտեղ այդ ոլորտը այդքան էլ զարգացած չէ, կամ էլ բոլորովին զարգացած չէ: Նրանք զբաղվում են գինու արտադրությամբ հատուկ տեխնոլոգիաներով, իսկ երբ գործն ավարտված է, ուղևորվում են մեկ ուրիշ շրջան, որն ունի իրենց օգնության կարիքը:
Բայց եթե դիտարկենք գործընթացին չխառնվելու մեթոդը, ապա կա մի հետաքրքիր տեխնոլոգիա, որը կոչվում է օրգանական գինեգործություն: Չի կարելի ասել, որ վերևում նկարագրված մեթոդները միանգամայն համատեղելի են միմյանց հետ և համադրություն է հնարավոր նրանց միջև:
Գինեգործության մեջ ամենադժվարը ճիշտ պահը որոշելն է, երբ ժամանակն է ակտիվորեն միջամտել գործընթացին: Եվ պետք է հասկանալ նաև հնարավորություն կա՞ արդյոք թողնելու ամեն ինչ այնպես, ինչպես որ կա, որպեսզի ամեն ինչ իր հունով գնա։ Լավ մասնագետը կբացատրի, որ իր առավելագույն միջամտությունն այն է, որ որոշի խաղողի տվյալ սորտի պոտենցիալ բոլոր հնավորությունները։ Դրանով առաքելությունը ավարտված է։ Եթե խաղողը չի համապատասխանում անհրաժեշտ որակին, ապա դրանից արժանավոր գինի պատրաստելու ոչ մի հնարավորություն չկա։
Իհարկե, մեր օրերում կան բազմաթիվ գերազանց տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ կարելի է արտադրել մաքուր մրգային գինիներ՝ ցանկացած որակի պտուղներով, բայց որպեսզի հնարավոր լինի ստանալ իսկական, հոյակապ գինի, տեղնոլոգիաները բավական չեն։ Եթե ձեր նպատակը արաքայական և սեղանին արժանի գինիների արտադրությունն է, ապա կա միայն մեկ ճանապարհ։ Մի՛ մտածեք, թե ամեն ինչ սկսվում է այն ժամանակ, երբ պտուղները հասցվել են գինեգործարան։ Դա այդպես չէ։ Սկիզբը բոլորովին ուրիշ է, դա հենց խաղողը տնկելու գործընթացն է։
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Մերի Հաջյանի, Քոլեջ, 2-րդ կուրս