Խաղողի բաղադրության իննսուն տոկոսը ջուր է: Բայց մնացած տասը տոկոսը անհրաժեշտ նյութեր են, որոնք հարստացնում են խաղողի գինին: Խաղողի մի ողկույզը ունենում է 80-ից մինչև 200 հատիկ, այդ հարցում շատ կարևոր է խաղողի սորտերի որակը: Օրինակ, Պինո Նուար, Ռիսլինգ սորտի խաղողներն ունեն պտղային խիտ, բայց քիչ մրգահյութ: Իսկ ահա Իտալիայում աճող Պիկոլիի խաղողն ունի փխրուն հատիկներով տձև ողկույզներ, որոնցից յուրաքանչյուրի վրա կա մինչև հիսուն հատիկ: Խաղողի այս տեսակից է արտադրվում իտալական ամենաթանկ գինին:
Ունի Բլան սորտի սպիտակ խաղողն ունի տարածական թփեր, խոշոր, ծանր, մինչև 150 կամ ավելին հատիկներով ողկույզներ: Հենց այս գինին է, որից հետո՝ մշակման արդյունքում կոնյակ է արտադրվում:
Խաղողահավաքի ժամանակ խաղողը կտրատում են ողկույզներով, բայց միայն հատիկներն են օգտագործում գինու արտադրության մեջ: Դրա համար էլ աշխատանքի առաջին փուլը հատիկների տարանջատումն է ողկույզներից: Եթե դրանք չեն հեռացվում, ապա ողկույզների մեջ եղած «տանին» կոչվող նյութը գինուն դառնություն է հաղորդում:
Թե՛ սպիտակ թե՛ կարմիր գինիները իրենցից ներկայացնում են խաղողի հյութ, որոնցում արդեն ավարտված է խմորման գործընթացը: Այն կարող է լինել թափանցիկ կամ կանաչավուն ու գորշ երանգի, հյութի գույնը ուղղակիորեն կապված է խաղողի հատիկների գույնից:
Սակայն կան և բացառություններ, դրանք խաղողի այն տեսակներն են, որոնց հատիկները կարմիր են: Օրինակ, Թեյնթուրիեր կոչվող սորտը, որի հյութը գունավոր է: Այս անունը կրող նշանավոր շամպայնի արտադրության համար օգտագործվում են կարմիր խաղող, թեև գինին սպիտակ է դառնում: Ամենահայտնի շամպայնների արտադրության համար օգտագործվող խաղողի հայտնի տեսակները Պինո Նուար և Պինո Մենիե սորտերն են: Իհարկե, այդ սորտերի հատիկները կարմիր գույն ունեն:
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Էմմա Գաբրիելյանի, Քոլեջ, 2-րդ կուրս