XIV-XVI դարերի եվրոպական կոսմետոլոգիայի առաջընթացը

1433367727_7b9d

XIV դարի Եվրոպական երկներում  XIV-XVI դարերի կոսմետիկայի առաջընթացը նշանավորվեց արվեստի ծաղկմամբ և գեղեցկության պաշտամունքով, այդ ժամանակաշրջանը նաև հայտնի է որպես Վերածնունդ կամ Ռենեսանս անունով։ Առաջին հերթին հասարակության կյանքում  այդպիսի միտումները հայտնվեցին Ֆլորենցիայում, Իտալիայում, իսկ հետո տարածվեցին ամբողջ Եվրոպայում։

Իդեալական էին  համարվում դեմքի նուրբ գծերը, հարթ և սպիտակ մաշկը, շեկ մազերը, շատ բարձր ճակատը և վարդագույն այտերը։ Հենց այդ ժամանակաշրջանում ավելի հմայիչ էին համարվում լիքը կազմվածքով կանայք։ Այդպիսի արտաքինը  վկայում էր  հարստության և ազնվության մասին, որոնք և հաստատում էին գեղեցկության չափանիշները։
Վերածննդի դարաշրջանի կոսմետիկան «գեղեցկությունը զոհեր է պահանջում» աֆորիզմի վառ հաստատումն էր։ Ինչի ասես չէին գնում այն ժամանակվա գեղեցկուհիները, որպեսզի հմայիչ երևային։ Օրինակ՝ շրթներկի և դիմափոշու փոխարեն օգտագործում էին կարմիր գույնի սնդիկի սուլֆիդ։ Համաձայնեք, որ սնդիկն այդքան էլ օգտակար մետաղ չէ։ Դեմքի սպիտակության համար ակտիվորեն օգտագործվում էր կապարի և քացախի խառնուրդը, մաշկը իսկապես դառնում էր սպիտակ, բայց ժամանակի ընթացքում այն դեղնում էր և այդ գործընթացը ետ բերել հնարավոր չէր լինում։ Անգլիայի թագուհին՝ Եղիսաբեթ Առաջինը, այդպիսի կոսմետիկայի երկրպագուն էր։ Նրա դեմքը հասել էր այն աատիճան սպիտակության, որ դրանով մտել է պատմության մեջ որպես «Երիտասարդության դիմակ»։ Նրա դեմքին չէին երևում ո՛չ կնճիռներ, ո՛չ էլ ծաղկասպիներ։ Հենց վերջինիս պատճառով էլ, ըստ որոշ պատմական աղբյուրների վկայության,  թագուհին սկսեց օգտվել սպիտականերկերից։

Վերածննդի ժամանակահատվածում դեմքին, իսկապես, հատուկ ուշադրություն էին  դարձնում: Արիստոկրատական ​​փայլի հասնելու համար կանայք իրենց մաշկը ծածկում էին հում ձվի սպիտակուցով: Ակնկալվում էր, որ այդ միջոցը ապահովում էր այն ժամանակների նորաձև փայլը: Գլխի մազերը հաճախակիորեն  լվանալու պատճառով մազերը սկսում էին թափվել, ինչով էլ բացատրվում էր այդ ժամանակներում կեղծամների  այդքան մեծ տարածումը: Ժամանակի գեղեցկության ստանդարտներ էին՝ բաց ոսկեգույն մազերը՝ ստացված սև ծծմբի և մեղրի խառնուրդից, որն ուղղակիորեն քսվում է մազերին և հենց այս վիճակում քայլում էին  արևի ճառագայթների տակ, որոնք էլ նպաստում էին  հասնելու մազերի նման երանգի: Կային նույնիսկ հատուկ գլխարկներ, որոնց գլխի վերին մասը բաց էր և միայն ծածկում էր դեմքը, դրա շնորհիվ կինը  կարող էր չվախենալ դեմքի պեպեններից: Հատուկ քիմիական ռեակցիայի շնորհիվ խոպոպիկները փոխում էին  գույնը: Հաճախ մազերը պատում էին փայտից մոխրից պատրաստված խառնուրդով,  ապա ծածկում   հարմար ներկով՝ զաֆրանով, քրքումով, ծծումբով կամ հինայով: Այս պատմական ժամանակահատվածում գեղեցկության պահպանման համար բոլոր տեսակի տոնիկները հատկապես կարևոր են դառնում: Առավել հայտնի էր  Սուլեյմանի ջուրը, որի շնորհիվ կարելի էր հեռացնել  մաշկի վրա եղած բծերը, պեպենները: Միջոցը շատ արդյունավետ էր, սակայն այն պարունակում էր սնդիկ, ծծումբ և պղպեղ, որոնք  չափազանց վնասակար էին: Դրա օգտագործումը  կարող էր լուրջ վնասվածքներ հասցնել և նպաստել ատամների կորստին: Նոր թորման մեթոդի շնորհիվ ալկոհոլի վրա հիմնված օծանելիքների արտադրությունը ծաղկում էր ապրում: Արոմատիկ յուղերի, շրթներկների և լոսիոնների տարածումը պարզապես անհավանական էր: Զարմանալի չէ, որ օծանելիքները նույնիսկ կարողացան ստեղծել իրենց գիլդիան: Բացի այդ, Վերածննդի մարդիկ կարծում էին, որ հոգիները և նրբագեղ բուրմունքները կարող են պաշտպանել մարդուն «վատ» օդի պատճառով առաջացած մի շարք հիվանդություններից: Իտալացի կոսմետոլոգ մարկիզ դը Ֆրանգիպանին առաջինն էր, որ ստեղծեց նոր բուրմունքներ՝  օգտագործելով ծաղիկների  և ծառերի բուրմունքներ՝ բերված Նոր աշխարհից՝ մասնավորապես Արևմտյան Հնդկաստանից: Հատկապես պահանջված էին դառը նարնջի (ներոլի), դամասկոսյան վարդի, նարդոսի, լավանդայի, մյուռոնի ծաղիկների բույրերը:

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը ռուսերենից՝ Լիլիա Սոսոյանի և Մերի Համբարձումյանի, Քոլեջ, 1-ին կուրս

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s