Գերմանիայի և ԱՄՆ-ի գիտնականները այդպես էլ ընդհանուր եզրահանգման չեն գալիս, թե ինչքան լույս է հարկավոր խաղողի վազին՝ ավելի օպտիմալ աճի և պտղաբերության համար: Գերմանացի փորձագետները կարծում են, որ հարկավոր տարեկան է 1600 ժամ, իսկ նրանց Ամերիկացի գործընկերները տալիս են ուրիշ թիվ՝ 2500 ժամ: Բայց այդ ցուցանիշները սահմանագծային են: Ինչ վերաբերում է ջերմային ռեժիմին, ապա նվազագույն միջին օրական ցուցանիշը չպետք է գերազանցի 10 աստիճանը:
Արևի ճառագայթները ավելի արդյունավետ են ազդում խաղողի վազի բերքատվության վրա, երբ խաղողի վազերը դասավորված են սարի լանջին: Այն շրջաններում, որտեղ ջերմաստիճանը չափավոր է, անսպասելի տաք եղանակը կարող է զգալի վնաս հասցնել: Իսկ այնտեղ, որտեղ եղանակը մեղմ է ու տաք, չափից շատ տեղումները ցանկալի չեն:
Խաղողագործության համար նախատեսված տեղումների օպտիմալ քանակությունը 660 մմ է: Բայց դա պարտադիր նախապայման չէ: Փորձն ցույց է տալիս, որ տարեկան 300 մմ տեղումների ժամանակ էլ խաղողը աճում է ու պտուղ տալիս։ Միայն այդ պայմաններում ջրի տարեկան նորմայի կեսը պետք է ձեռք բերվի գարնան ամիսներին, քանի որ հենց այդ ժամանակ է ակտիվ աճ տեղի ունենում, իսկ մյուս կեսը՝ ամռանը:
Խաղողի հիմնական այգիները, որոնք նշանակություն ունեն համաշխարհային արդյունաբրության մեջ, գտնվում են մեղմ ջերմաստիճանային գոտում: Դրանցից ամենահայտնիներն են՝ Ռեյնը, Մոզելը, հարավային Անգլիան: Որոշ տեղերում դրանք ունենում են մինչ հիսունմեկ աստիճանի թեքվածություն դեպի հյուսիսային լայնություն: Հյուսիսային Աֆրիկայի և Հարավային Եվրոպայի խաղողը աճում է նույն լայնության երեսունվեցերորդ աստիճանի վրա:
Այս խաղողից պատրաստված գինին պարունակում է ալկոհոլի բարձր տոկոս: Օրինակ՝ Մարսալան և Խերեսը: Արտադրվում են նաև կարմիր գինիներ՝ տարբեր սորտերի խառնուրդներից: Ավստրալիան և Հարավային Աֆրիկան զբաղվում են թունդ գինիների արտադրությամբ, որոնք իրենց որակով նման են պորտվեյնի:
Վերջին տասնամյակների ընթացքում խաղողագործությունը զարգանում է ավելի մեղմ կլիմայական գոտում, օրինակ՝ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Դա արվում է սպիտակ գինու արտադրության ավելացման համար: Երբ ոչ այնքան տաք եղանակ է լինում, խաղողի մեջ շաքարի առաջացման գործընթացը դանդաղում է, հետևաբար բերքը կարող է ստացվի քիչ թթվայնությամբ: Գինեգործության մեջ քաղցր և թթու համերի ճիշտ համատեղելիությունը մեծ նշանակություն ունեն, և հենց դրանով են գնահատվում կարմիր և սպիտակ գինիները:
Աղբյուրը այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Անիտա Գևորգյանի, Քոլեջ, 1-ին կուրս