Ինչպես բոլոր աստղերը, Շակիրան նույնպես ժամանակի սղություն է զգում։ Այս պահին նրա համար առաջնահերթը նոր ալբոմի աշխատանքներն են, որը թվով յոթերորդն է նրա ալբոմների մեջ, և բացի այդ՝ նա Սելենա Գոմես ֆիրմայի առաջատար մոդելներից է։ Անկախ ամեն ինչից՝ Շակիրան ժամանակ է գտնում՝ գովազդելու «Freixenet» -ի արտադրության շամպայնը:
Իսպանական արտադրողների գինիները միշտ գովազդում են հայտնի մարդիկ և միլիոնավոր մարդկաց կուռքեր: Նախորդ գովազդային հոլովակներում այդ գինիները գովազդել են Շերոն Սթոունը, Դեմի Մուրը, Քիմ Բեսինգերը, Անտոնիո Բանդերասը:
Իսպանիայի հեռուստադիտողները նոր գովզդային հոլովակը առաջին անգամ տեսել են նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին: Շակիրան ոսկեգույն զգեստով էր, որը հիշեցնում էր իր ձեռքի գավաթում լցված իսպանական գինին: Շակիրան հղել է իր մաղթանքն այն մասին, որ արևը շողա ավելի պայծառ, քան առաջ, և որ ամեն ինչ առջևում է, ապա հայտնել է սովորական տոնական շնորհավորանքներ:
Բայց ամենակարևորն այն է, որ Շակիրան այդ գովազդում նկարահանվել է բացառապես բարեգործական նպատակներով: Իր ամբողջ հոնորարը, որը կազմել է կես միլիոն եվրո, նա ծախսել է երկու դպրուցների կարիքների վրա, որոնք գտնվում են իր կողմից ստեղծված «Բոբիկ ոտքեր» ֆոնդի հովանու ներքո: Դպրոցներից մեկը գտնվում է Հայիթիի Պորտ-օ-Պրենս քաղաքում, մյուսը Կոլումբիայի Կարտախենա քաղաքում:
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Անիտա Գևորգյանի, Քոլեջ, 1-ին կուրս