Այս աղցանի պատրաստման մեջ ոչ մի դժվար բան չկա։ Բայց այն կհագեցնի ձեզ վիտամիններով և կօգնի միշտ մնալ բարեձև։
Բաղադրիչներ
- Կարմիր կաղամբի 1 փոքր գլուխ
- Սխտոր, 1 պճեղ
- Սև սալորաչիր
- Ձիթապտուղ, 4 ճաշի գդալ
- Գինու քացախ, 1 ճաշի գդալ
- Աղ, պղպեղ ըստ ճաշակի
- Սամիթի մի քանի ճյուղ
Պատրաստման եղանակը
Կաղամբը մանր կտրատել։ Սխտորը մաքրել և դարձյալ մանր կտրատել։ Սև սալորը կտրատել մի քանի մասերի։
Առանձին տարայի մեջ խառնել ձիթայուղը քացախով, աղով և պղպեղով։ Ավելացնել կտրատած սխտոր և խառնել։
Կաղամբը և սև սալորը լցնել աղցանամանի մեջ։ Ավելացնել համեմունքներով պատրաստած ձեթը և լավ խառնել։
Աղցանը պահել սառնարանում ամենաշատը մեկ ժամ, որպեսզի համերը հասցնեն խառնվել։ Մատուցելուց առաջ ձևավորել սամիթով։
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Ինգա Պետրոսյանի, Ալյոնա Ղազարյանի, Քոլեջ, 2-րդ կուրս