Ինչպե՞ս պատրաստել տնական գինի

areni1

Առջևում երկար տոներ են և երկարատև խնջույքները։ Համեղ և որոկյալ գինով կարող ես անցկացնել ոչ միայն մեկ երեկո։ Մարդու կողմից ստեցված հնագույն ըմպելիքներից մեկը, որը գրավում է բոլորին, ոչ միայն իր համով, այլև առողջական նպատակաների համար օգտակար է։

Որպեսզի ինքդ քեզ երես տաս որակայալ գինով, պարտադիր չէ խանութից թանկարժեք շշով գինի գնել, դուք կարող եք պատրաստել այն ինքնույույն՝ տնային պայմաններում։ Դրա համար պետք է հետևել ընդամենը մի քանի խորհուրդների, որոնցով մենք կիսվում ենք այսօր։

Մինչև տանը գինի պատրաստել սկսելը՝ նախապրաստեք անհրաժեշտ աման։ Դա կարող է լինել կաղնու տակառիկներ, ապակե կամ էմալապատ տարաներ կամ դույլեր։ Պետք է խուսափել մետաղյա ամանեղենից։

Նախօրոք լվացեք ամանեղենը սառը, հետո միայն տաք ջրով՝ օգտագործելով կերակրի սոդա։ Այդ ամենը պետք է նրա համար, որպեսզի հեռացվեն օտար հոտերը։

Ընտրեք միայն հասած հատիկները և պտուղները։ Փչացած և բորբոս ունեցող ապրանքից ոչ մի որակյալ և բուրավետ գինի չի ստացվի։ Մինչև հյութ ստանալը մանրացրեք պտուղները։ Դրա համար դուք կարող եք օգտագործել մսաղաց կամ հյութաքամիչ։ Ավելի փափուկ պտուղները ավելի լավ է ճզմել փայտյա գդալով։

Եթե դուք որոշել եք պատրաստել սպիտակ գինի, ապա հյութի պատրաստման համար ավելի լավ է ընտրել սպիտակ խաղող կամ սպիտակ հաղարջ։ Տվյալ պարագայում հյութը պետք է քամել մամլիչի օգնությամբ։ Հատիկները և պտուղները շատ մանրացնել չարժե, քանի որ շիլայանման զանգվածը արդյունքում քիչ հյութ կտա։

Եթե դուք չեք լվացել պտուղը, ապա պտուղների, հատիկների կեղևում եղած  թթխմորը, պետք է բավարարի, որ հյութը խմորվի։ Բայց եթե դուք հայտնաբերել եք, որ մի շաբաթ հետո խմորումը տեղի չի ունեցել, ապա ավելացրեք հյութի մեջ գարեջրի կամ հացի թթխմոր՝ մեկ լիտր հյութին հատկացնելով մոտավորապես 1-2 գրամ թթխմոր։

Լցրեք պատրաստի հյութը նեղ բերանով ապակյա գլանանոթի կամ տակառի մեջ, որից հետո փակեք այն կափարիչով կամ խցանով։ Խցանի մեջ անցք արեք և դրեք ձողիկով փողրակը։ Երկրորդ ծայրը դրեք ջրով տարայի մեջ, որպեսզի հետևեք խմորման ընթացքին։ Հենց այդ անցքով էլ պղպջակներով դուրս է գալու ածխաթթու գազը, որն առաջանում է հյութի խմորման ժամանակ։

Համոզվեք, որ տարայի վզիկը հերմետիկորեն փակ է, որ օդը չներթափանցի տակառի մեջ։ Որպեսզի հասկանաք, որ ամեն ինչ ճիշտ է արվել, նայեք ջրով տարայի միջի փողրակին։ Եթե դրանից պղպջակներ են դուրս գալիս, ապա ամեն ինչ ճիշտ է արված։

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը ռուսերենից՝ Մերի Հաջյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

 

Оставьте комментарий