Տորթ «Սպարտակ»

 

3GbmcrGXh2BRwgyI8Ba4IJuKOQu

Բաղադրիչներ

շաքարավազ — 150 գր

կարագ — 100 գր

ալյուր — 350 գրամ

կակաոի փոշի- 30 գրամ

սոդա- 1 թ/գ

Կրեմի համար՝

թթվասեր- 350 գր

շաքարավազ — 130 գրամ

եգիպտացորենի օսլա — 30գր

ձու — 1 հատ

կարագ — 200գր

Պատրաստում ենք խմորը: Մեղր, շաքարավազը, փափկած կարագը խառնում ենք և  և դնում ջրային բաղնիքի վրա: Պահում ենք ջրային բաղնիքի վրա, պարբերաբար խառնում մինչև շաքարավազը ամբողջովին կհալի: Հանում ենք բաղնիքի վրայից, ավելացնում սոդա, ձու և խառնում: Ավելացնում ենք կակաոյի փոշի, ալյուր և հունցում խմորը: Խմորը բաժանում ենք 8 կտորների: Յուրաքանչյուր կտորը ( 2-3 մմ հաստությամբ) երկու կողմից պատում ենք  պերգամենտային թղթով և գրտնակում: Հեռացնում ենք  պերգամենտային թղթի վերին շերտը և  կորժը  թխում ջեռոցում 6-8 րոպե 180 աստիճանում: Պատրաստի կորժերը շրջանաձև կտրում ենք:

Կրեմի պատրաստում

Թթվասերը, շաքարը, ձուն, օսլան, դնում ենք  կաթսայի մեջ: Խառնում ենք, դնում մարմանդ կրակի վրա, անդադար խառնում մինչև թանձրանալը: Լցնում ենք ամանի մեջ: Ծածկում ենք փայլաթիթեղով և սառեցնում:  Կարագը հարում ենք մինչև կրեմանման զանգված ստանանք: Չդադարելով հարելը, ավելացնում ենք թթվասեր (մի քանի գդալ): Դնում ենք սառնարան 8-12 ժամով և մատուցում:

Աղբյուրը՝ այստեղ։

Նյութը պատրաստեցին Մերի Համբարձումյանն ու Լիլիա Սոսոյանը, Քոլեջ, 1-ին կորս

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s